«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը վերադառնում է
«Ռոլան» մանկապատանեկան միջազգային փառատոնի կազմակերպչական խորհուրդը հայտարարում է 20-րդ հոբելյանական փառատոնի անցկացման մասին։ Այս տարի այն տեղի կունենա նոյեմբերի 5-9-ը` Երևանում և մարզերում։ Փառատոնը կներառի կրթական, մշակութային և սոցիալական բազմաբնույթ միջոցառումներ, որոնց նպատակն է խթանել երեխաների և երիտասարդների ստեղծագործական ու բազմակողմանի զարգացումը:
Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը, որը գործում է 2001 թվականից, հանդիսանում է «Ռոլան» Մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի կազմակերպիչը, որն իր ձևաչափով միակն է տարածաշրջանում:
Այս տարի փառատոնը նվիրված է Շառլ Ազնավուրի հարյուրամյակին՝ ներկայացնելով բացառիկ ֆիլմեր, որոնք արտացոլում են նրա ստեղծագործական ժառանգությունը և համամարդկային արժեքները: Ցուցադրվող ֆիլմերը ներառում են ինչպես միջազգային, այնպես էլ հայկական կինոնկարներ:
Փառատոնը բարեգործական հիմունքներով 7000 տոմս է տրամադրում Հայաստանի դպրոցներին և կազմակերպություններին:
Լրացուցիչ տեղեկատվության համար.
Սոցիալական հարթակներ՝ Facebook, Instagram
Հեռախոսահամար՝ 044985214
Էլ. Հասցե՝ [email protected]




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի