Գերմանիան Իսրայելին զենք է մատակարարել և կշարունակի մատակարարել. Շոլց
Գերմանիան զենք է մատակարարել և կշարունակի մատակարարել Իսրայելին, ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը խորհրդարանի ստորին պալատում՝ Բունդեսթագում իր ելույթի ժամանակ, հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները:
Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման վերջին տարելիցին նվիրված բանավեճի ժամանակ ընդդիմադիր Քրիստոնեադեմոկրատական միության ղեկավար և կանցլերի թեկնածու Ֆրիդրիխ Մերցը մեղադրել է Շոլցին և նրա կառավարությանը Իսրայելին զենքի մատակարարումը հետաձգելու և նույնիսկ իր կառավարության վրա ճնշում գործադրելու մեջ։
«Մենք զենք ենք մատակարարել և զենք ենք մատակարարելու», - պատասխանել է Շոլցը, ում խոսքերը մեջբերված են Բունդեսթագի կայքում։
«Մենք կառավարությունում որոշումներ ենք կայացրել առաջիկայում նոր մատակարարումներ ապահովելու համար»,- հավելել է կանցլերը։
Սեպտեմբերի վերջին Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը հայտարարել էր, որ Գերմանիան Իսրայելին չի մատակարարում զենք, որը կարող է օգտագործվել Գազայի հատվածում ռազմական գործողությունների համար։ Սակայն ՀԱՄԱՍ-ի հարձակման տարելիցին նվիրված ելույթում Բերբոքը պարզապես ասել է, որ Գերմանիան շարունակում է զենք մատակարարել Իսրայելին։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար