Արևմտյան «ժողովրդավարության» ստվերը. իսկ Հայաստանում ո՞ւմ են արգելելու ընտրվել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Օրերս պարզվեց, որ Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ Ռումինիայի Գերագույն դատարանը առաջիկա ընտրություններում նախագահի թեկնածուների ցուցակից հանել է քաղաքական գործիչներից Դիանա Սոսոակեին՝ ռուսամետ հայացքների համար: Վերջինս այս որոշման մեջ տեսնում է «ամերիկացիների, հրեաների և Եվրամիության մեքենայությունները»:
Շատ քաղաքական գործիչներ սա որակում են որպես աննախադեպ սպառնալիք ժողովրդավարական արժեքների համար:
Ահա, այն ամենը, ինչ պետք է իմանալ արևմտյան «ժողովրդավարության» մասին: Այսինքն, նույն ԱՄՆ-ի կամ ԵՄ-ի կողմից թմբկահարվող իրավունքների, այդ թվում՝ կարծիքի, ընտրելու և ընտրվելու, խոսքի ազատության իրավունքների սահմաններն ավարտվում են այնտեղ, որտեղ սկսվում են արևմտյան պաշտոնական շրջանակների շահերը: Այս պարագայում Հայաստանի՝ Արևմուտք շեղվելու դեպքում սարսափելի է նույնիսկ մտածել, թե ում կարող են արգելել ընտրվել կամ նշանակվել որևէ պաշտոնում, առավել ևս մեր դատական համակարգի պայմաններում. օրինակ՝ գուցե նրանց, ովքեր մասնակցություն են ունեցել Արցախյան պատերազմում տարած հաղթանակի գործում, կամ՝ նրանց, ովքեր այցելել են Ցեղասպանության հուշահամալիր, կամ՝ նրանց, ովքեր Արցախը շարունակում են համարել հայկական, կամ՝ նրանց, ովքեր ռուսերեն գիտեն և այլն, և այդպես շարունակ: Մտածելու բան է...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...