Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Հասարակություն

Հանքարդյունաբերության համար վստահության մթնոլորտի ձևավորումը կարևոր է․ Արմեն Ստեփանյան

Հայաստանի հանքարդյունաբերական ներուժի բացահայտմանն ուղղված երկօրյա (սեպտեմբերի 27-28) «Mining Armenia Forum» միջազգային համաժողովը միավորել էր պետական կառույցների, մասնագիտական հանրույթի, մասնավոր դաշտի և ներդրումային ընկերությունների շուրջ 200 ներկայացուցիչների մեկ հարթակում։


Համաժողովի «Բնապահպանություն. հասարակություն կառավարում, տեղական մարտահրավերներ գլոբալ համատեքստում» թեմայով պանելային քննարկման մասնակից, ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի կարծիքով շահագրգիռ կողմերի ներգրավման գործում կարևոր են անկեղծ, ներառական երկխոսությունը և, ամենակարևորը, վստահության մթնոլորտի ձևավորումը:


«Հենց հանքարդյունաբերության ոլորտն է ամենաշատը կաղում այս հարցում․ անկեղծ երկխոսությունը համայնքերի և կառավարության միջև։ Եթե այդ վստահություն չի ձևավորվում, ապա ապագան մշուշոտ է լինելու։ Հենց սկզբից պետք է խոսել ընդհանուր նպատակների մասին, որոնք ավելի շատ միավորում են մարդկանց, քան բաժանում։ Կարևոր է հենց սկզբից ֆիքսել ընդհանուր նպատակները, որպեսզի երկխոսությունը կառուցողական ստացվի»,- հայտնել է նա։


Նշենք, որ պանելային քննարկումների, առաջատար ելույթների, հարցազրույցների ձևաչափով անցկացվող համաժողովին մասնակցել են առաջատար խոսնակներ ոչ միայն Հայաստանից, այլև Մեծ Բրիտանիայից, Կանադայից, Ղազախստանից: Հանքարդյունաբերության հանդեպ հանրային վստահության վերականգնման, պետություն-մասնագիտական հանրույթ-մասնավոր համագործակցությամբ ոլորտի խնդիրների բարձրաձայնման և լուծման առաջարկների ներկայացման, ինչպես նաև գլոբալ ներդրումային հնարավորությունների քննարկման այս ձևաչափը հավակնում է դառնալ շարունակական։


Վերոնշյալ քննարկման մեկ այլ մասնակից, ՀՀ ՏԿԵ նախկին փոխնախարար Լիլիա Շուշանյանն ասաց հետևյալը․ «Այն թափանցիկությունը, հաշվետվողականությունը, որն այսօր կա՝ առնվազն տվյալների հասանելիության մակարդակով, միանշանակ 5-10 տարի առաջ չի եղել, և երևի թե չէր կարելի պատկերացնել, որ նման ծավալի կարող է լինել»։

dfgdfged


Նա նշեց, որ տվյալների հասանելությունը, որին հասել ենք, դա նպատակ չէր, այլ ուղղակի միջոց էր, որը պետք է օգտագործել տարբեր ոլորտներում կամ ենթաոլորտներում փոփոխություններն անելու և զարգացնելու համար։ «Եթե մենք խոսում ենք ընդհանրապես կայուն զարգացման միջազգային չափորոշիչների մասին, ապա ոչ ոք միանշանակ մեկ չափորոշիչ չունի կայուն զարգացման և ԲՍԿ-ի մասին։ Կարծում եմ, որ Հայաստանը չի էլ կարող և չպետք է ընկնի բոլոր այդ գործոնների հետևից։ Սակայն, մենք պարտավոր ենք առանձնացնել այն գործոնները և արդեն այդ հասանելի տվյալների վրա կառուցենք մեր գործողությունները և բարելավենք դրանք։ Սա ճանապարհ է, որն անընդհատ պետք է շարունակվի, չպետք է կանգնի ինչ-որ փուլում»,- եզրափակեց Շուշանյանը։


Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Գասպարյան Ամիրխանյանն իր խոսքի սկզբում նշեց, որ սա աննախադեպ համաժողով է, քանի որ այս միջոցառմանը ներկա են և ՀՀ բոլոր հանքարդյունաբերական ընկերությունները, և պետական գերատեսչությունների ներկայացուցիչները, և քաղհասարակության ներկայացուցիչները։
«Սերնդային փոփոխության ներդրումն անհրաժեշտ է որդեգրել և իրականացնել։ Այդ գործընթացն, ի վերջո, հանգեցնում է ավելի բարձր մակարդակի փոխվստահության։ Օրինակ՝ Շվեդիայում կա այն զգացողությունը, որ արդյունաբերական ընկերություններն ինտեգրված են հասարակության կյանքում։ Այսինքն՝ այդ ընկերությունները մեծ ջանքեր են ներդնում համայնքների հետ երկխոսության և վստահության ձևավորման համար»,- ասել է նա։