«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Երևան քաղաքի օրվա առթիվ
Եղբայրնե՛ր և քույրե՛ր, սիրելի՛ հայեր,
Շնորհավորում եմ Ձեզ «Էրեբունի — Երևան» տոնի առթիվ, որն այդպես է կոչվում Պարույր Սևակի բանաստեղծության լույս ընծայումից հետո, որը հետագայում Էդգար Հովհաննիսյանի երաժշտության շնորհիվ դարձավ Հայաստանի մայրաքաղաքի հիմնը:
Երևան քաղաքն աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է, որը հիմնադրվել է մ.թ. ա. 782 թվականին և այսօր նշում է իր ծննդյան օրը: Այս օրն իրավամբ նշվում է որպես համահայկական տոն, որն ամրագրված է «տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով:
Երևանը բոլոր ժամանակներում, անգամ պետականության կորստի դառը ժամանակաշրջանում, եղել է հայ ժողովրդի ազատության խորհրդանիշն ու հենարանը: Գոյության երկար տարիների ընթացքում այստեղ ապրած մեր մեծերը հակահարված են տվել մոնղոլական հորդաներին, թյուրքական սուլթաններին, արաբական խալիֆաներին, սելջուկյան էմիրներին և պարսկական շեյխերին ։ Քաղաքը վերապրել է հարյուրավոր ավերիչ երկրաշարժներ և ամեն անգամ նորից վերածնվել է:
Ամբողջ պատմության ընթացքում Երևանը եղել է հայկական աշխարհի գրավչության կետը։ Ռազմավարական առումով շահեկան աշխարհագրական դիրքի հետևանքով այն մշտապես հայտնվել է համաշխարհային քաղաքականության և դիվանագիտության էպիկենտրոնում, տարածաշրջանային խաղացողների շահերի բախման կիզակետում։ Այստեղ ծնվել և ստեղծագործել են բազմաթիվ հայտնի իմաստուններ, գիտնականներ և ճարտարագետներ, պատմաբաններ, երաժիշտներ և բանաստեղծներ, որոնց անունները փառաբանել են հայ ժողովրդին:
Մենք հպարտանում ենք մեր մայրաքաղաքով, բայց այսօր, իշխող վարչախմբի ոչ կոմպետենտության պատճառով այս գեղեցիկ քաղաքը Հայաստանի Հանրապետության բազմաչարչար հայ ժողովրդի հետ միասին բախվել է նոր մարտահրավերների և սպառնալիքների: Դուք հասկանում եք, որ Երևանի պատմությունը հայ ժողովրդի հայելին է։ Պետական դավաճանությանը հավասարազոր իշխանությունների անսկզբունքայնությունն ու կամքի բացակայությունը մեր երկիրը կրկին կանգնեցրել են պետականության և ինքնիշխանության կորստի եզրին։ Մենք լավ գիտենք մեր պատմությունը և հասկանում ենք, որ հենց նրանց նման կառավարիչներն են դարձել հայերի հսկայական տառապանքների պատճառը։
Այս լուսավոր օրը ես խոսում եմ դրա մասին, որովհետև առաջին հերթին Ես ծնվել եմ Երևանում և երևանցի եմ, մեր համախմբվածությունից ու հայրենասիրությունից, մեր հայրենիքի հանդեպ սիրուց է կախված ողջ Հայաստանի և հայության ապագան: Հենց մենք ՝ երևանցիներս, որպես մեր մայրաքաղաքի բնակիչներ, պետք է կազմենք հայրենիքի պահպանման և վերածննդի համահայկական շարժման հիմքը ։
Վստահ եմ, որ մեր ազատատենչ ժողովուրդը, ինչպես մեր նախնիները, կհաղթահարի բոլոր դժվարություններն ու դժբախտությունները, կպահպանի պետականությունն ու Հայ մեծ ազգը և կվերականգնի պատմական արդարությունը: «Ճակատամարտում ընկած ազգերը նորից բարձրանում են, իսկ նրանք, ովքեր հանձնվում են, անհետանում են»:
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...