Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի շնորհավորական ուղերձը՝ «Էրեբունի-Երևան 2806» տոնակատարության առթիվ
Իմ սիրելի՛ Երևան,
ասում են, թե քո սիրահարները նրանք են, ովքեր ամեն օր քեզ խնամում են և հոգ տանում քո մասին, նրանք, ովքեր վաղ առավոտից շտապում են աշխատանքի, որպեսզի քո ծառերը միշտ կանաչ լինեն, փողոցներդ՝ մաքուր, բակերդ՝ կոկիկ ու հարմարավետ:
Քո իսկական սիրահարները քեզ չեն լքել, նրանք այն մարդիկ են, ովքեր ամեն օր քեզ դարձնում են ավելի լավը՝ ոչ թե մեծ խոսքերով, այլ փոքր, բայց անսահման կարևոր գործերով։ Մարդիկ, ովքեր ապրում են քեզ հետ ու ապրեցնում քեզ:
Ինձ համար պատիվ է լինել քո քաղաքապետը, ծառայել քեզ, արարել քեզ համար: Առջևում մեզ սպասում են նոր հնարավորություններ, նոր դժվարություններ ու, ամենակարևորը՝ նոր հաղթանակներ։ Միասին մենք շա՜տ բան ենք փոխելու։
Չենք հոգնելու, չենք կանգնելու, որովհետև մենք գիտակցում ենք՝ դու առաջին հերթին մարդկանց մասին ես և պետք է լինես մարդկանց համար քաղաք:
Շնորհավո՜ր տոնդ, իմ սիրելի՛ Երևան, դու մեր բոլորի մեծ սերն ես, և մենք քո կողքին ենք մինչև վերջ, մինչև ամենախենթ երազանքիդ իրականացումը։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...