Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել
Տնտեսություն

Վերականգնվող էներգիայի աղբյուրների բաժինը հասել է ռեկորդային 33 տոկոսի

Վերականգնվող էներգիայի աղբյուրների բաժինը համաշխարհային էլեկտրաէներգիայի արտադրության մեջ հասել է ռեկորդային 33 տոկոսի: Հատկապես արագ աճ են ցույց տվել արևային և քամու էներգիաները: Վերջին հաշվետվության համաձայն, 2023 թվականը դարձել է շրջադարձային վերականգնվող էներգետիկայի համար: Արևային էլեկտրակայանների արտադրությունն աճել է 23 տոկոսով, իսկ քամու էլեկտրակայանների արտադրությունը՝ 10 տոկոսով: Միևնույն ժամանակ, հանածո վառելիքի օգտագործմամբ էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է միայն 0.8 տոկոսով:

2000 թվականին վերականգնվող աղբյուրները կազմում էին միայն 19 տոկոս համաշխարհային էլեկտրաէներգիայի արտադրության մեջ, բայց վերջին երկու տասնամյակների ընթացքում իրավիճակը կտրուկ փոխվել է: Վերլուծաբանները կանխատեսում են, որ հաջորդ 10 տարիների ընթացքում հանածո վառելիքի գերակայությունը կվերանա:

Վերականգնվող էներգետիկայի արագ աճի պատճառներն ակնհայտ են: Նախ, արևային վահանակների և քամու տուրբինների արժեքն անընդհատ նվազում է: Երկրորդ, ավելի շատ երկրներ ընդունում են խիստ էկոլոգիական նորմեր, խթանելով «կանաչ» էներգետիկայի զարգացումը: Վերջապես, հասարակական ճնշումը կառավարությունների և կորպորացիաների վրա աճում է՝ պահանջելով արագացնել էներգետիկ անցումը:

Չնայած այս ամենին, դեռ վաղ է խոսել վերականգնվող էներգիայի աղբյուրների ամբողջական գերակայության մասին: 2023 թվականին համաշխարհային հիդրոէներգիայի արտադրությունը նվազել է մինչև հինգ տարվա նվազագույնը, ինչը մասամբ փոխհատուցվել է ածխի և գազի հաշվին: Բացի այդ, գլոբալ էլեկտրաէներգիայի պահանջարկը շարունակում է աճել տարեկան մոտ 2 տոկոսով, և այս պահանջարկը բացառապես «կանաչ» էներգիայի հաշվին բավարարելու համար անհրաժեշտ կլինեն հսկայական ներդրումներ քամու և արևային հզորությունների մեջ:

Այնուամենայնիվ, ընդհանուր միտումն այն է, որ աշխարհն անընդհատ շարժվում է դեպի վերականգնվող էներգետիկ ապագա, և ըստ Ember-ի կանխատեսումների, հաջորդ տասնամյակում հանածո վառելիքի օգտագործման մասշտաբներն անընդհատ կնվազեն, ինչը կհանգեցնի ջերմոցային գազերի արտանետումների զգալի նվազմանը: Թեև էներգետիկայի ամբողջական դեկարբոնիզացիան պահանջում է զգալի ջանքեր, 2023 թվականը ցույց տվեց, որ այս գործընթացն անշրջելի է:

Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։

Անահիտ Հայրապետյան