Արցախի լուծարման մասին հրամանագիրն առոչինչ է, չունի իրավաբանական ուժ, ստորագրվել է ժողովրդի բնաջնջման սպառնալիքի ներքո. ՀայաՔվե
Արցախի Հանրապետությունն ստեղծվել է ժողովրդի կամարտահայտության հիման վրա, մասնավորապես՝ 1991 թ․ դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքում, և ոչ ոք իրավասու չէ չեղարկելու այդ կամարտահայտության հիմքերը։
Արցախի լուծարման մասին հրամանագիրն առոչինչ է, չունի իրավաբանական ուժ, ստորագրվել է ժողովրդի բնաջնջման սպառնալիքի ներքո։ Իսկ ուժի սպառնալիքի ներքո կնքված միջազգային պայմանագրերն առոչինչ են ու չունեն իրավաբանական ուժ՝ ըստ Միջազգային պայմանագրերի մասին Վիեննայի 1969 թ․ կոնվենցիայի 51-րդ և 52-րդ հոդվածների։
Ուշագրավ է, որ պաշտոնական Բաքվի մեջբերումներն Արցախի նախագահի այդ հրամանագրից ինքնին վկայում են, որ Բաքուն ընդունում է՝ Արցախի Հանրապետությունն ուներ սուբյեկտայնություն։
2020 թ․ 44-օրյա պատերազմի, դրան հաջորդող ժամանակաշրջանում տարաբնույթ ռազմական ու ահաբեկչական գործողությունների, զինված հարձակումների և հատկապես 2023 թ․ սեպտեմբերի 19-ի լայնամասշտաբ գործողությունների հետևանքով է Ադրբեջանն օկուպացրել Արցախի Հանրապետության տարածքը։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...