Ավանդական կարատե․ Հայաստանը 13 մեդալ է նվաճել աշխարհի առաջնությունում
Ավանդական կարատեի Հայաստանի հավաքականը 13 մեդալ է նվաճել հոկտեմբերի 7-14-ը Պորտուգալիայում կայացած ITKF-ի աշխարհի 22-րդ առաջնությունում։
Մեծահասակների պայքարում հավասարը չեն ունեցել Նարեկ Իսկանդարյանը, Արթուր Ոսկանյանը և Հովհաննես Հակոբյանը, որոնք թիմային կատա մրցաձևում դարձել են աշխարհի չեմպիոն։ Ի դեպ, Նարեկ Իսկանդարյանը կարիերայում երկրորդ անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը։
18-20 տարեկանների խմբում անհատական կատա մրցաձևում Էրիկ Հովսեփյանը դարձել է բրոնզե մեդալակիր:
16-17 տարեկանների խմբում անհատական կումիտե մրցաձևում աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է Շահեն Առաքելյանը, իսկ Տիգրան Աբրահամյանը դարձել է փոխչեմպիոն։
14-15 տարեկանների խմբում անհատական ֆուկու-գո մրցաձևում Դավիթ Կոջամանյանը դարձել է փոխչեմպիոն, իսկ նույն տարիքային խմբում՝ անհատական կատա մրցաձևում Գագիկ Հովհաննիսյանը նվաճել է բրոնզե մեդալ:
Տիգրան Աբրահամյանը 16-17 տարեկանների խմբում, ֆուկու-գո մրցաձևում հռչակվել է աշխարհի չեմպիոն, Շահեն Առաքելյանը՝ փոխչեմպիոն:
16-17 տարեկանների թիմային կատա մրցաձևում Արթուր Խաչատրյանը, Տիգրան Աբրահամյանը և Դավիթ Կոջամանյանը արժանացել են արծաթե մեդալի։
Հայաստանի հավաքականը 13 մեդալով 5-րդ տեղն է գրավել 40 պետությունների շարքում:
Աշխարհի առաջնությունից առաջ կայացել է նաև Եվրոպայի մինչև 14 տարեկանների գավաթի խաղարկությունը։ Հայաստանի ներկայացուցիչներից Եվրոպայի գավաթակիր են դարձել Արթուր Ալեքսանյանը, Միքայել Հարությունյանը, Նարեկ Ջանիբեկյանն ու Աշոտ Երիցյանը։ Հարությունյանը, Ջանիբեկյանն ու Երիցյանը նվաճել են նաև արծաթե մեդալ։




















Դավաճանության 8 անսպասելի նշանները
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց
Ինչո՞ւ է ուրբաթ 13-ը համարվում անհաջող
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպք
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին
TRIPP-ը Էրդողանի և Ալիևի նախագիծն է․ Ավետիք Քերոբյան
Հայաստանում կխստացվի վարորդական իրավունքից զրկելու գործընթացը