Արսենյանի ադրբեջանամետ քայլը
Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններն ավանդաբար ընդունելություններ են կազմակերպում Անկախության տոնի կապակցությամբ։ Եվ ավանդաբար էլ այդ ընդունելությունները տեղի են ունենում Անկախության տոնից՝ սեպտեմբերի 21-ից մի քանի օր առաջ կամ հետ՝ կախված կոնկրետ դեսպանության նախընտրությունից։
Պատգամավորի մանդատից զրկված և Ռուսաստան գործուղված Գուրգեն Արսենյանը, թերևս, որոշել է ՀՀ Անկախության տոնի ընդունելությունը կազմակերպել հոկտեմբերի 18-ին։ Հրավերների մեջ նշված է այդ օրը և պատճառը՝ «Հայաստանի Հանրապետության անկախության տոնի նշումը»:
Հոկտեմբերի 18-ը Ադրբեջանի տոնացույցով համարվում է «Ադրբեջանի անկախության օր», պաշտոնապես տոն է թշնամի երկրում։ Եվ սեփական երկրի Անկախության տոնը թշնամու տոնական օրը նշելը ոչ այլ ինչ է, քան անարգանք Հայաստանի Հանրապետության հանդեպ։
Արսենյանն ու տարատեսակ արսենյաններ իրենց ադրբեջանաֆիլ դրսևորումներում, թերևս, որոշել են գերազանցել ՔՊ պարագլուխ Նիկոլ Փաշինյանին, ընդհուպ աղավաղելով սեփական երկրի պատմությունը, անկախությունն ու ինքնագնահատականը։
Անի Մանուկյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...