Իրանի պաշտպանության նախարարը մեկնաբանել է Իսրայելում ամերիկյան THAAD ՀՕՊ համակարգի տեղակայումը
Իրանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի արտադրության միջին հեռահարության հրթիռները մեծ բարձրության վրա որսալու համար նախատեսված THAAD շարժական ցամաքային հակահրթիռային համակարգի մարտկոցի տեղակայումն Իսրայելի տարածքում թշնամու վարած «հոգեբանական պատերազմի» մի մասն է և նորություն չէ: Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը:
Գեներալ Ազիզ Նասիրզադեն, անդրադառնալով Իսրայելում THAAD հրթիռային մարտկոցի և դրա հետ կապված ամերիկյան ռազմական անձնակազմի տեղակայման ԱՄՆ որոշմանը, ասել է. «THAAD-ը հակաբալիստիկ համակարգ է։ Այն նորություն չէ և, հետևաբար, եղել է շատ ավելի վաղ: Մենք թշնամու նման գործողությունները գնահատում ենք որպես հոգեբանական պատերազմ»։
Հիշեցնենք, որ այս շաբաթ Պենտագոնը հայտնել էր, որ Միացյալ Նահանգներն Իսրայել կուղարկի միջին հեռահարության հրթիռները մեծ բարձրության վրա որսալու համար նախատեսված THAAD շարժական ցամաքային հակահրթիռային համակարգի մարտկոց, ինչպես նաև այն գործարկելու համար անհրաժեշտ զորքեր: ԱՄՆ-ն նման որոշում է կայացրել՝ չնայած, որ Իրանը նախազգուշացրել է Վաշինգտոնին հեռու պահել ամերիկյան ռազմական ուժերն Իսրայելից:
Պենտագոնի խոսնակ, գեներալ-մայոր Փեթ Ռայդերը հայտարարության մեջ ասել էր, որ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը թույլատրել է THAAD մարտկոցի տեղակայումը նախագահ Ջո Բայդենի ցուցումով: Նա ընդգծել էր, որ համակարգը կօգնի ուժեղացնել Իսրայելի հակաօդային պաշտպանությունը ապրիլին և հոկտեմբերին Իրանի կողմից զանգվածային բալիստիկ հրթիռային հարձակումներից հետո:
Հրթիռային պաշտպանության կատարաելագործված համակարգի մատակարարումը կարող է ավելի բորբոքել հակամարտությունը Մերձավոր Արևելքում՝ չնայած համապարփակ պատերազմից խուսափելուն ուղղված լայնածավալ դիվանագիտական ջանքերին, նկատում է աղբյուրը:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...