Հայաստանը մտադիր է մինչև 2030 թվականը եռապատկել արևային էներգիայի արտադրությունը
Հայաստանի համար՝ երկրի, որը կանգնած է աշխարհաքաղաքական բարդ մարտահրավերների առջև, գիտության և տեխնոլոգիաների կիրառումը ոչ միայն տնտեսական աճ է, այլև ազգային անվտանգություն, կենսունակություն և կայուն զարգացում, Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի ընդհանուր քննարկումներում հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Քանի որ գիտության, տեխնոլոգիաների և նորարարության կիրառումը կարող է օգտագործվել նաև ի վնաս մարդկանց ու լինել մարտահրավեր մեր նպատակներին հասնելու ճանապարհին, մեր ընտրությունն է օգտագործել այն առավելագույն սոցիալական, տնտեսական և բնապահպանական աճ ստանալու համար՝ միաժամանակ վերացնելով թերություններն ու խնդիրները:
Հայաստանի առանցքային առաջնահերթություններից է վերականգնվող էներգետիկայի զարգացումը: Տարվա 270 արևային օրերի շնորհիվ մեր երկիրը կարող է արևային էներգիան դարձնել էներգետիկ ռազմավարության կենտրոնական մասը: Մենք մտադիր ենք մինչև 2030 թվականը եռապատկել արևային էներգիայի արտադրությունը՝ ապահովելով երկրի էներգաբալանսի առնվազն 15 տոկոսը վերականգնվող աղբյուրներից: Անցումը մաքուր էներգիայի նվազեցնում է մեր կախվածությունը հանածո վառելիքներից և պակասեցնում ջերմոցային գազերի արտանետումները՝ նպաստելով կայուն զարգացմանը», - ասել է Ալեն Սիմոնյանը։
Ըստ Հայաստանի վիճակագրական կոմիտեի, 2024 թվականի հունվար-օգոստոս ամիսներին արևային էլեկտրակայանները արտադրել են 706,4 մլն կՎտ⋅ժ, ինչը 31,3%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ, իսկ դրանց բաժինը ընդհանուր արտադրության մեջ կազմում է 11,6%։
Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։

Ալլա Կիրակոսյան

ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի