Քյարամյանի հետ կապված միջադեպը Փաշինյանն ուզում է կոծկել
Նիկոլ Փաշինյանը ցանկանում է կոծկել Քննչական պետ Արգիշտի Քյարամյանի և պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջև տեղի ունեցած միջադեպը։ Օրերս խորհրդարանական լսումների ընթացքում Քյարամյանը ընդհուպ կոռուպցիայի և հովանավորչության մեջ մեղադրեց ՔՊ-ական պատգամավորներին, իսկ Հովիկ Աղազարյանի վրդովմունքից հետո բանը հազիվ չհասավ ծեծկռտուքին։
Մինչ ՔՊ-ական ակտիվը որոշում է Քյարամյանի դեմ ստորագրահավաք կազմակերպել, նրան հեռացնելու հարց դնել, մեր աղբյուրների փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանը ցանկանում է լղոզել հարցը՝ Քյարամյանին միայն կարգապահական տույժի ենթարկելով։ Գործող իշխանության լրատվամիջոցները տեղեկություններ էին հայտնել, որ միջադեպի օրը, ուշ երեկոյան Փաշինյանն իր մոտ է կանչել Քյարամյանին, խիստ նկատողություն արել։ ՔԿ-ից, իհարկե, հերքում են հանդիպման փաստը, բայց ՔՊ մեր աղբյուրները պնդում են, որ նման հանդիպում եղել է։ Այդուհանդերձ, վախենալով Քյարամյանի տեղեկացվածությունից, պատգամավորների և նրա առաջնորդի դեմ ունեցած կոմպրոմատներից՝ Փաշինյանը որոշել է մեղմ վարույթով բավարարվել։ Փոխարենը, «կատոկի» տակ Աղազարյանին են գցելու իր պահվածքի համար։
«Քաղպայմանագիր» խմբակցությունում Փաշինյանի այս որոշումից խիստ զայրացած և վախեցած են, գիտակցում են՝ եթե Քյարամյանին չհեռացնեն, ապա նա անցնելու է նաև իրենց։ Մասնավորապես, թիրախի տակ է Անդրանիկ Քոչարյանը, որն էլ այդ ողջ «բալագանի» բեմադրիչն էր։
Լիանա Բաղյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...