Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Լիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին Իրանում պшտերազմը կարող է վերածվել Երրnրդ համաշխարhայինի. Զելենսկի «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել Երեք տասնամյակ անց Վանաձորի բազմազավակ 5 ընտանիքի Սամվել Կարապետյանը նոր բնակարաններ է նվիրել
Քաղաքականություն

Պարզաբանում Գագիկ Ծառուկյանի Մոսկվա կատարած այցի վերաբերյալ․ Իվետա Տոնոյան

Ի պատասխան Գագիկ Ծառուկյանի օրերս Մոսկվա կատարած այցի հետ կապված լրատվամիջոցների բազմաթիվ հարցերի` ուզում եմ տալ հետևյալ պարզաբանումները։
 
Գագիկ Ծառուկյանը շատ հաճախ աշխատանքային այցերով լինում է տարբեր երկրներում, և, այո´, օրերս եղել է նաև ՌԴ մայրաքաղաքում: Այստեղ ոչ մի արտառոց բան չկա։ Գագիկ Ծառուկյանը ունեցել է հանդիպումներ քաղաքական, հասարակական շրջանակների, հայ համայնքի ազդեցիկ ներկայացուցիչների հետ։
Գագիկ Ծառուկյանը մշտապես հանդես է եկել և գալիս հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների օգտին, որը ենթադրում է բոլոր, այդ թվում ցավոտ ու դժվար հարցերի և հետաքրքրությունների մեծ շրջանակ։
Եղել են քննարկումներ, մտքերի հետաքրքիր փոխանակումներ ընդհանուր պատմական ժառանգության, ընդհանուր անցյալի կարևորման վերաբերյալ։ Այս համատեքստում քննարկվել են մշակութային, գիտակրթական միջոցառումների համատեղ անցկացման հնարավորությունները, տարբեր մարդասիրական նախագծերի տարբերակներ։
 
Օրինակ հոկտեմբերի 20-ին այստեղ կայանալու է Երևանի բերդի ազատագրման տարեդարձին և հայ-ռուսական հարաբերություններին նվիրված միջոցառում, որը կրելու է <<Բարեկամության պատմություն>> խորագիրը: Հիշեցնեմ, որ Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ 2022 թվականին Երևանի Արարատ կոնյակի, գինու, օղու կոմբինատի տարածքում կանգնեցվել է Երևանի բերդը ազատագրած գեներալ Իվան Պասկևիչի հուշարձանը։ Եկող տարի լրանում է Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարված հաղթանակի 80-ամյակը։ Հիրավի մարդկության պատմության շրջադարձային այդ փուլում հայ ժողովուրդը այլ ժողովուրդների կողքին իր զգալի դերակատարումն է ունեցել չարիքի դեմ հաղթանակի գործում։ 500 հազար հայորդի մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, որոնցից 200 հազարը զոհվել է, 100-ից ավել հայ հերոսներ ու գեներալներ, 4 մարշալներ են մարտնչել ֆաշիզմի դեմ: Սա մեր արժանապատիվ ներդրումն է այդ մեծագույն հաղթականում, և աշխարհը դա գնահատում է։ Գագիկ Ծառուկյանի հստակ դիրքորոշումն է, որ մենք պետք է ակտիվ մասնակցենք փառահեղ հաղթանակի միջոցառումներին, և Գագիկ Ծառուկյանը պատրաստ է աջակցել բոլոր հետաքրքիր գաղափարների ու նախագծերի իրականացմանը։ Հայ ժողովուրդն իր զավակների անհամար հերսությունների գնով վաստակել է բոլոր բարոյական իրավունքները մյուս ժողովուրդների հետ մեկտեղ (առաջին հերթին ռուս ժողովրդի) նշելու մեր միասնական հաղթանակը։
 
Ի դեպ, Հայրենական մեծ պատերազմին մեծ նվիրումով մասնակցել են նաև Արցախի մեր եղբայրներն ու քույրերը։ Ընդհանուր թվով ավելի քան 11.000 արցախցիներ, այդ թվում բազմաթիվ հերոսներ ու գեներալներ մասնակցել են այդ պատերազմին, որոնցից շատերն անմահացել են ֆաշիզմի դեմ պայքարում։ Եվ դա ևս մեկ լավ առիթ էր, բարձրաձայնելու արցախահայության իրավունքների և Բաքվում պահվող մեր բոլոր գերիների հարցը։ Ինչն էլ Գագիկ Ծառուկյանն արել է Մոսկվայում։
 
Ամփոփելով ասեմ , որ առաջիկայում Գագիկ Ծառուկյանի գրաֆիկում կան նաև այլ աշխատանքային այցեր, այլ երկրներ և քաղաքներ, որոնց մասին կտրվի պատշաճ տեղեկատվություն։ Եվս մեկ հստակեցում. դրանք ոչ թե ԲՀԿ ղեկավարի այցեր են, այլ անձամբ Գագիկ Ծառուկյանի, ով չի հետապնդում որևէ կուսակցական շահ։ Այդ այցերը վերկուսակցական թեմաներով են, ընգրկում են շատ ավելի կարևոր ու ազգային հարցեր։
 
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ
Իվետա Տոնոյան