Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Լիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին Իրանում պшտերազմը կարող է վերածվել Երրnրդ համաշխարhայինի. Զելենսկի «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել Երեք տասնամյակ անց Վանաձորի բազմազավակ 5 ընտանիքի Սամվել Կարապետյանը նոր բնակարաններ է նվիրել
Քաղաքականություն

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հարցը կրկին հանրային քննարկումների տիրույթում է։ Տարիներ առաջ այս թեման հնչեղություն էր ստացել, երբ ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները, որոնք այդպես էլ իրականություն չդարձան, ու Թուրքիան հրաժարվեց վավերացնել դրանք։ Բայց 2009 թվականին իրավիճակը լրիվ այլ էր, Հայաստանն այլ դիրքերից էր հանդես գալիս, իսկ հիմա իրադրությունը ի վնաս մեր երկրի է՝ հաշվի առնելով, որ Արցախյան երկրորդ պատերազմում Հայաստանը ծանր պարտություն է կրել, իսկ թուրք-ադրբեջանական հարաբերություններն ավելի սերտ են, քան ֆուտբոլային դիվանագիտության ժամանակաշրջանում։ Եթե 2009 թվականի Թուրքիան, ի վերջո, նախապայմաններ առաջ քաշեց՝ չգնալով Հայաստանի հետ հարաբերությունների վերջնական կարգավորման, ապա կարելի է պատկերացնել, թե ներկայում ինչ դիրքորոշում կարող է որդեգրել։ Այժմ թուրքական նախապայմանները ոչ միայն չեն փոխվել, այլև բոլորովին այլ ծավալներ են ստացել։ Էրդողանի կառավարությունը փորձում է իր նախապայմաններն ու պահանջներն առաջ մղել արդեն նաև Ադրբեջանի միջոցով։

Դրա համար էլ թուրքական կողմից հայտարարություններ են հնչում, որ եթե Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերությունները կարգավորվեն, ապա դրանից հետո ավտոմատ կկարգավորվեն նաև հայթուրքական հարաբերությունները։ Երբեմն էլ նույնիսկ ակնհայտ երևում է, որ Ադրբեջանի կողմից առաջ քաշվող պահանջների հետևում թուրքական ականջներն են։ Ուստի, պատահական չէ, որ թուրքական հանրային տիրույթում ու լրատվամիջոցներում բուռն քննարկումներ են ծավալվում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեմայի շուրջ։ Ու, ընդհանուր առմամբ, կարևոր է հասկանալ, թե Թուրքիայի ներքին լսարանում ինչպիսի կարծիք է գեներացվում, և ինչ է խոսվում Հայաստանի հետ հարաբերությունների մասով՝ հատկապես այն դեպքում, երբ մեր հանրությունը հիմնականում անտեղյակ է այսպիսի նրբություններից, որոնք էական դերակատարություն կարող են ստանձնել։

«Alpha News»-ի նախաձեռնած «Իրական Թուրքիա» հաղորդաշարն այս տեսանկյունից կարող է օգտակար լինել Թուրքիայում ձևավորված տրամադրություններին մեր հանրությանը հաղորդակից դարձնելու համար։ Եվ եթե նաև մեր գործընկերների շնորհիվ հետևում ենք թուրքական լրատվամիջոցներում իշխանական ու փորձագիտական շրջանակների կողմից հնչող հայտարարություններին, ապա տեսնում ենք, որ Թուրքիան շատ մեծ շահագրգռվածություն է ցուցաբերում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեմայի հարցում։ Չգիտես ինչու, այնքան էլ ուշադրության չարժանացավ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի կողմից արված այն հայտարարությունը, թե վերջին օրերին «Զանգեզուրի միջանցքի» շուրջ հայկական կողմի հետ կապված զարգացում կա։

Չնայած թուրքական պաշտոնյաները խոսում են այն մասին, թե միջանցքը կարող է անցնել նաև Իրանի տարածքով, բայց դրա հետ մեկտեղ մեդիա տիրույթում հրապարակային կերպով հաշվարկվում է Իրանի դիմադրության հարցը՝ հատկապես այն համատեքստում, որ Իսրայելը հայտարարել է, թե հարվածներ է հասցնելու Իրանին։ Այսինքն, երբ Իսրայելի ու Իրանի միջև խոշոր բախում տեղի ունենա, ապա դժվար թե Իրանի դիմադրությունը նույնը մնա, երբ Իրանի հոգևոր առաջնորդը և մյուս կարևոր պաշտոնյաները հայտարարում են, թե իրենց համար անընդունելի է ճանաչված սահմանների փոփոխությունը։ Պատահական չէ, որ թուրքական հեռուստաալիքներում ծավալվող քննարկումներում արդեն իսկ խոսվում է «Զանգեզուրի օպերացիայի» մասին, որով էլ բացվելու է միջանցքը։

Ու ամենահետաքրքրականն այն է, որ նախատեսվող այդ օպերացիան համեմատվում է 2019 թվականին թուրքական զինված ուժերի կողմից Սիրիայի ինքնիշխան տարածք ներխուժման հետ։ Այդ օպերացիան կոչվում էր «Խաղաղության աղբյուր» գործողություն, որի միջոցով Թուրքիան պլանավորում էր ստեղծել 20 կմ լայնություն ունեցող, այսպես կոչվող, արաբական բուֆերային տարածք և Թուրքիայից այդտեղ տեղափոխել ավելի քան 2 միլիոն սիրիացի փախստականներին, որոնք գտնվում էին Թուրքիայում։ Միևնույն ժամանակ, Էրդողանը փորձում է արտաքին տարբեր թեմաների միջոցով շեղել հանրության ուշադրությունը լիրայի արժեզրկումից, երկրի բարդացող տնտեսական վիճակից։ Դրա համար էլ շրջանառության մեջ են դրվում այնպիսի տեղեկություններ, թե Իսրայելը Թուրքիայի տարածք ներխուժելու պլաններ ունի։

Իսկ ինչ վերաբերում է թուրքական հասարակության շրջանում հայերի ու Հայաստանի նկատմամբ վերաբերմունքին, ապա տարբեր գործոններով պայմանավորված՝ բացասական տրամադրությունները պահպանվում են, և այն կարծիքն է ձևավորվել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ավելի շատ Հայաստանին է պետք, քան Թուրքիային։ Ու հետաքրքրական է, որ իրենց համար բացասական երանգներ ունեցող երևույթների դեպքում թուրքերն անմիջապես պիտակավորում են հայերին, հայկական հետք են փորձում գտնել, իսկ Հայոց ցեղասպանության մասին խոսելն ուղղակի տաբու է իշխանությունների համար։ Դրա համար էլ օրերս Թուրքիայում գործող ռադիոկայանի հեռարձակումը կասեցվել է՝ եթերում հնչած «Հայոց ցեղասպանություն» բառերի համար։ Բայց երբ խոսքը տարբեր ոլորտներում հայերի կարևոր ներդրման մասին է, անմիջապես նրանց «թուրքացնում» են։ Օրինակ՝ վերջերս Նոբել յան մրցանակի արժանացավ ստամբուլահայ Տարոն Աճեմօղլուն, բայց Թուրքիայում նա ներկայացվեց որպես «հայտնի թուրք տնտեսագետ»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում