Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Լիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին Իրանում պшտերազմը կարող է վերածվել Երրnրդ համաշխարhայինի. Զելենսկի «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել Երեք տասնամյակ անց Վանաձորի բազմազավակ 5 ընտանիքի Սամվել Կարապետյանը նոր բնակարաններ է նվիրել
Քաղաքականություն

Հայաստանի իշխանությունները դռներ են բացում Թուրքիայի առջև. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Համաշխարհային մակարդակում մի քանի տասնամյակ գործող աշխարհակարգը սկսել է ճաքեր տալ, որի արդյունքում ուժերի նոր դասավորության փուլում ենք գտնվում։ Միջազգային մակարդակով փոփոխություններն ազդում են նաև տարածաշրջանային գործընթացների վրա։ Եվ պատահական չէ, որ Հարավային Կովկասը և հարակից տարածքներն ընդգրկող տարածաշրջանային ուժերը որոշել են փոխգործակցության հարթակ ձևավորել ռեգիոնին վերաբերող հարցերի կարգավորման և տնտեսական կապերի ամրապնդման նպատակով։ Հենց այս նպատակին է ծառայում «3+3» հարթակի գործունեությունը, որի շրջանակներում ընդգրկվում են տարածաշրջանային 3 խոշոր ծանրքաշայինները՝ Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան, և Հարավային Կովկասի 3 փոքր պետությունները՝ Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը, չնայած վրացական կողմը շարունակում է բոյկոտել այս ձևաչափով հանդիպումները։
 
Իհարկե, կարևոր է, որ Հայաստանը դուրս չմնա տարածաշրջանային գործակցության որևէ հարթակից, սակայն խորքային դիտարկման առարկա է, թե ինչ նպատակի է ծառայեցվում «3+3»-ը։ Անկարան այս ձևաչափը փորձում է օգտագործել Հարավային Կովկասում գլխավոր արբիտրը դառնալու նպատակով, մանավանդ որ այս հարթակի ֆորմատի վերջին հանդիպումը Ստամբուլում էր։ Ու այս քաղաքական գիծն առաջ է մղվում հատկապես Արցախյան երկրորդ պատերազմից հետո, երբ տարածաշրջանում Թուրքիայի դիրքերն էապես ամրապնդվել են։ Պատահական չէ, որ նշված ձևաչափի ստեղծման հեղինակը հենց Թուրքիան է, և Էրդողանը մի քանի անգամ նույնիսկ բարձրաձայնել է սրա մասին։ Հատկանշական է, որ Թուրքիան տարիներ շարունակ անընդհատ փորձել է սողոսկել Հարավային Կովկաս, սակայն նրան այդպես էլ չի հաջողվել։
 
Դրանով էին պայմանավորված ժամանակին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հասցեին Թուրքիայից պարբերաբար հնչող քննադատությունները, թե՝ նկատի ունենալով, որ եթե Թուրքիան չի մասնակցում Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ապա այն իրեն չի կարող արդարացնել։ Բայց ներկայում իրավիճակը բոլորովին այլ է, ու Թուրքիայի առաջ անընդհատ նոր դռներ են բացվում, և որքան էլ տարօրինակ է, դրան նպաստում է հենց հայկական կողմը։ Հայաստանի իշխանությունները այնպիսի քայլեր են կատարում, որ Թուրքիան ներգրավվի որպես գլխավոր միջնորդ։ Հենց Փաշինյանն էր, որ Վրաստանի ու այլ գործընկերների միջոցով Էրդողանի հետ հանդիպում էր խնդրում, որպեսզի վերջինս օգտագործի իր ազդեցությունը հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար։ Ու այս համատեքստում Թուրքիան Ադրբեջանի միջոցով իր նախապայմաններն է առաջ քաշում Հայաստանի առաջ՝ նշելով, որ եթե Ադրբեջանի պահանջները կատարվեն, ու հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորվեն, ապա ավտոմատ նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կկարգավորվեն։
 
Փաստացի, ՀՀ իշխանությունները ցանկացած քայլի դիմում են, որպեսզի սիրաշահեն թուրքական կողմին։ Նրանք մեր պատմության հետ կապված արժեհամակարգը և Հայոց ցեղասպանության հատուցման հարցը մի կողմ դնելու քաղաքականություն են վարում։ Նրանք նույնիսկ թույլ են տալիս, որ Թուրքիան գերակա դիրքեր ստանձնի։ Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի շրջանակներում տեղի ունեցավ նաև Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի առանձին հանդիպումը: Դրանով, կարծես թե, ընդգծվում էր թուրքական հարթակի կարևորությունը՝ չնայած որ հանդիպումը երկկողմ ֆորմատով էր։ Պատահական չէ, որ Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպմանը Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև մշտական խաղաղություն ապահովելու ջանքերին։
 
Ըստ էության, այն պայմաններում, երբ Թուրքիան միջնորդական դերակատարություն է ստանում հայ-ադրբեջանակամ հարաբերությունների կարգավորման համատեքստում, միանշանակ է, որ դրանից հայկական կողմը չի օգտվելու։ Լրիվ հակառակը: Բայց Հայաստանի ներկա իշխանություններին դա չի հետաքրքրում: Նրանց բացառապես մի բան է հետաքրքիր՝ ինչ անել ավելի երկար իշխանության ղեկին մնալու համար:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում