Հազիվ մի դարի պատմություն ունեցող երկրի հետ ի՞նչ «բազմադարյա» հակամարտություն. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Իր պաշտոնավարման վերջին օրերը վայելող ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հերթական զավեշտալի հայտարարությունն է արել: Այս անգամ ԱՄՆ նախագահը Հայաստանի և Ադրբեջանի միջև «բազմադարյա հակամարտության» շուտափույթ ավարտի հույս է հայտնել: Բառացի նա Ալիևին ասել է. «Ես ուրախ եմ տեսնել, որ ձեր երկիրը և Հայաստանը հասել են կայուն առաջընթացի խաղաղության համաձայնագրի կնքման հարցում, որը կկարգավորի հարաբերությունները ձեր երկրների միջև: Ուզում եմ հավաստիացնել ձեզ, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել կայուն եւ արժանավայել խաղաղությանը Ադրբեջանի և Հայաստանի միջև, որը վերջնականապես վերջ կդնի բազմադարյա հակամարտությանը»:
Այստեղ ամենից առաջ ուշադրություն է գրավում Բայդենի ասած՝ «բազմադարյա հակամարտություն» կապակցությունը: Երևի պետք է ուրախ լինել, որ ԱՄՆ նախագահը չի ասել՝ «բազմահազարամյա հակամարտություն»: Դե, երևակայական անձանց բարևողից ինչ ասես՝ կարելի է սպասել: Ու հնարավոր է՝ «բազմադարյա հակամարտություն» կապակցությունը հեռացող Բայդենի վերոնշյալ դրսևորումների շարքից է: Այլ պարագայում ինչպե՞ս կարող է բազմադարյա լինել հակամարտությունը Ադրբեջանի հետ, որը հազիվհազ 100 տարվա պատմություն ունի:
Բայց մյուս կողմից՝ ԱՄՆ նախագահը մի ամբողջ շարք օգնականներ ու խորհրդականներ ունի: Էլ չենք ասում, որ նման նամակները, սովորաբար, նախագահները միայն ստորագրում են, տեքստը պատրաստում են հենց հիշյալ օգնականներն ու աշխատակազմը, առհասարակ: Եվ եթե այդ պայմաններում նման անհեթեթություն է գրվել, ուրեմն հարցը շատ ավելի լուրջ է: Ամեն մեկը իր շահերին է հետամուտ: ԱՄՆ-ն՝ նույնպես: Այստեղ արդեն պետք է հասկանալ՝ ո՞ւր է մնում Հայաստանի շահը...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...