Արեւային վահանակներ ու ջրատաքացուցիչներ․ ԶՊՄԿ-ի նվերը Սյունիք սահմանամերձ գյուղի բնակիչներին
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը սոցիալական պատասխանատվության շրջանակում շարունակում է տարբեր ծրագրեր իրականացնել Սյունիքի մարզի քաղաքներում` առաջնահերթությունը տալով ազդակիր համայնքներին: Հերթականը Կապանի տարածաշրջանի Սյունիքի սահմանամերձ գյուղում է․ կոմբինատը արեւային վահանակներով ու ջրատաքացուցիչներով կապահովի 280 տների բնակիչներին:


Աշխատանքների առաջին փուլում նախ 38 տներում կտեղադրվեն , ապա հերթը կհասնի նաեւ Սյունիք գյուղի հարակից հինգ փոքր բնակավայրերին: Ձմռան նախաշեմին ԶՊՄԿ-ն նվեր է անում բնակիչներին։
«Առանձնացրեցինք առաջնային լուծում պահանջող խնդիրներն ու առաջնահերթությունները, որոնցից մեծ մասը ԶՊՄԿ-ի շրջանակներից դուրս էր, չէինք կարող աջակցել։ Սակայն կային հարցեր, որ մենք ուղիղ կամ միջնորդավորված մասնակցությամբ կարող ենք օգնել։ Դրանցից մեկը արեւային վահանակների ու ջրատաքացուցիչների տեղադրումն էր»,-ասում է ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը։

Սյունիք գյուղի բնակիչները հետեւում են մասնագետների աշխատանքին։ Շուտով նրանք կազատվեն ջեռուցման մի մեծ հոգսից` փայտ, հոսանք, գազ։ Շուկայում լավագույն տասնյակում են գտնվում տեղադրվող արեւային սարքավորումները,որակով չեն զիջում-նշում են ոլորտի մասնագետները. ոչ մեկինը մյուսից չի տարբերվի, յուրաքանչյուր ընտանիք ամեն ամիս 7000-8000 դրամ կխնայեն։
Հայաստանի արդյունաբերական հսկան շարունակում է լինել ազդակիր համայնքների կողքին։ Ներդրումները կախված են նաեւ տնտեսական ցուցանիշներից:
«Մոտեցում կա մեր ոլորտի մեջ․ լավ է կազմակերպությանը լավ է համայնքին, լավ է համայնքին, լավ է կազմակերպությանը։ Հիմքում այն փիլիսոփայությունն է, որ տնտեսական տարիների դեպքում՝ ավելի լավ շրջանակ կծածկենք կամ նույն շրջանակում ավելի շատ ծրագրեր կիրականացնենք»,-ասում է Արմեն Ստեփանյանը։
Մանրամասները տեսանյութում։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի