Իսրայելի հարվածների պատճառով տները լքած լիբանանցիների թիվը հասել է 809,000-ի. ՄԱԿ
Լիբանանում տեղահանվածների հետ կապված ճգնաժամը խորանում է. Իսրայելի կողմից հարավում սրվող ռազմական հարձակումը և Բեյրութի ռմբակոծումը շարունակում են ստիպել ինչպես Լիբանանի քաղաքացիներին, այնպես էլ երրորդ երկրների փախստականներին հեռանալ իրենց տներից և ապաստարաններից:
Իսրայելի հարվածների հետևանքով հոկտեմբերի 20-ի դրությամբ իրենց տները լքած լիբանանցիների թիվը հասել է 809,000-ի, հաղորդում է Լիբանանում ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը։ Գերատեսչության տվյալներով՝ Լիբանանից Սիրիա է տեղափոխվել 425,000 մարդ։ Նրանցից մոտ 30%-ը լիբանանցիներ են, մյուս 70%-ը՝ սիրիացի փախստականներ։
Սեպտեմբերի 23-ին Իսրայելը Լիբանանում սկսել է «Հյուսիսի նետեր» գործողությունը: Հոկտեմբերի 1-ին իսրայելական բանակը հայտարարել է ցամաքային գործողության անցնելու մասին, որի նպատակն է լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման ներկայացրած սպառնալիքների վերացումը և 60,000 տարհանված իսրայելցիներին հյուսիսում իրենց տներ վերադարձնելը։ Հոկտեմբերի 18-ին «Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի հետ պատերազմի նոր փուլի սկիզբը, հոկտեմբերի 22-ին հարձակվել է Իսրայելի հյուսիսում գտնվող ռազմաբազայի վրա:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար