Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Լիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին Իրանում պшտերազմը կարող է վերածվել Երրnրդ համաշխարhայինի. Զելենսկի «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել Երեք տասնամյակ անց Վանաձորի բազմազավակ 5 ընտանիքի Սամվել Կարապետյանը նոր բնակարաններ է նվիրել
Քաղաքականություն

Թրամփը հայերի ձայներն է ուզում

ԱՄՆ նախագահի Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը մեղադրել է Դեմոկրատական կուսակցության իր մրցակից Քամալա Հարիսին՝ «Արցախից 120 000 հայ քրիստոնյաների սարսափելի հալածանքները և բռնի տեղահանումը չկանխարգելելու համար»։ Թրամփը մասնավորապես գրել է․ «Քամալա Հարիսը ՈՉԻՆՉ չարեց, երբ 120 000 հայ քրիստոնյաներ սարսափելի կերպով հալածվեցին և բռնի տեղահանվեցին Արցախից: Քրիստոնյաներն ամբողջ աշխարհում անվտանգ չեն լինի, եթե Քամալա Հարիսը լինի Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը: Երբ ես լինեմ նախագահ, ես կպաշտպանեմ հալածված քրիստոնյաներին, կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկական զտումը, և մենք խաղաղություն կհաստատենք Հայաստանի և Ադրբեջանի միջև»։

Հատկանշական է, որ Թրամփն օգտագործում է «Արցախ» անվանումը, և ոչ՝ «Լեռնային Ղարաբաղ», որը, սովորաբար, կիրառվում է միջազգային հարթակներում։ Ամերիկագետ Սուրեն Սարգսյանի գնահատմամբ, Արցախ անունն ԱՄՆ-ում քիչ են կիրառում: «Այդ կիրառողների շարքում են հանրապետական նախագահի նախկին թեկնածուներ Ռամասվամին, Քենեդին, նախկինում դեմոկրատ նախագահի թեկնածու այժմ հանրապետական Թուլսի Գեբարդը: Այսօր նրանք բոլորը Թրամփի թիմից են և չեմ բացառում, որ նման ձևակերպումների վրա նրանք կարող էին ազդեցություն ունենալ»,- նշել է նա:

Այդուհանդերձ, երբ Ադրբեջանը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին պատերազմ սանձազերծեց Արցախի դեմ, ԱՄՆ-ում նախագահ էր Դոնալդ Թրամփը։ Նրա ադմինիստրացիան չկարողացավ կանխարգելել կամ կանգնեցնել 44 օր տևած և նոյեմբերի 9-ին ավարտված պատերազմը։

2020 թ. հոկտեմբերի 25-ին, երբ ողջ թափով ընթանում էր 44-օրյա պատերազմ, ԱՄՆ Նյու Հեմփշիր քաղաքում նախընտրական հանդիպման ժամանակ Դոնալդ Թրամփն անդրադարձել էր Ղարաբաղում ընթացող պատերազմին։ Թրամփը բառացի ասել էր. «Մենք հիմա ունենք Հայաստանը։ Նրանք հրաշալի մարդիկ են։ Նրանք կատաղի պայքարում են։ Եվ գիտե՞ք՝ ինչ․ մենք ինչ-որ բան պետք է արած լինենք։ Որովհետև հայերը դժվար խնդիր են ունեցել։ Ի դեպ, երեկ ես Օհայոում էի, որտեղ հայերի մեծ խումբ կար՝ դրոշներով, և այլնով, ոգով։ Եվ խնդիրները, որ ունեն նրանք, կռիվը, զոհերը և այլն, մենք դա կլուծենք։ Ես դա համարում եմ հեշտ խնդիր։ Գնացեք ու ձեր մարդկանց ասեք»։

Այժմ ամերիկյան թեկնածուները կատաղի պայքար են մղում, և բոլոր ձայները ոսկու գին ունեն։ Ուստի և, Թրամփն էլ միացել է հայերի ձայները շահելու գործին։

Անահիտ Օհանյան