Կանադան կտրուկ կկրճատի ներգաղթյալների թիվը, որոնց թույլ է տրվելու մշտապես բնակություն հաստատել երկրում
Կանադան հայտարարել է, որ կտրուկ կկրճատի ներգաղթյալների թիվը, որոնց թույլ է տրվելու մշտապես բնակություն հաստատել երկրում. նպատակը «բնակչության աճը դադարեցնելու» փորձն է, գրում է BBC-ն՝ նկատելով, որ սա վարչապետ Ջասթին Թրյուդոյի կառավարության քաղաքականության մեջ էական փոփոխություն է:
Լիբերալ կառավարությունը պարտավորվել էր առաջիկա երկու տարվա ընթացքում տարեկան կես միլիոն օտարերկրացիների մշտական բնակություն տրամադրել, սակայն Թրյուդոն այժմ հայտարարել է, որ թիրախը վերանայվել է և փոփոխության շրջանակում Կանադան 2025 թվականին կնվազեցնի մշտական բնակիչների թիվը՝ նախկին 500,000-ից մինչև 395,000, ինչը նշանակում է 21%-ով անկում: Դրանից հետո այդ թիվը կնվազի մինչև տարեկան 380,000, իսկ 2027 թվականին՝ մինչև 365,000:
Վարչապետ Թրյուդոն ընդգծել է, որ իր կառավարությունը «հավասարակշռությունը ճիշտ չի հաշվարկել», երբ հետհամավարակային ժամանակահատվածում ուժեղացրել է ներգաղթի հոսքը ՝ երկրում աշխատուժի պակասը լրացնելու համար:
2015-ին Թրյուդոյի ընտրվելուց ի վեր, նրա կառավարությունն ամեն տարի մշտական բնակության իրավունք ստանցող ներգաղթյալների թիվը 272,000-ից բարձրացրել է 485,000-ի: Ամենամեծ թռիչքը գրանցվել էր 2021 թվականին՝ Covid-19 համավարակից հետո։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար