Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Լիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին Իրանում պшտերազմը կարող է վերածվել Երրnրդ համաշխարhայինի. Զելենսկի «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել Երեք տասնամյակ անց Վանաձորի բազմազավակ 5 ընտանիքի Սամվել Կարապետյանը նոր բնակարաններ է նվիրել
Քաղաքականություն

«Սա յուրաքանչյուր հայի ամոթն է». Արշակ Կարապետյանն արձագանքել է. Past.am

Past.am-ը գրում է.

Նախօրեին ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի Ֆեյսբուքի էջում տեղադրվել էր համացանցում հայտնի դարձած մի լուսանկար, որում ԲՐԻԿՍ-ի գաղաթնաժողովին մասնակցող ու Իլհամ Ալիևի մոտ նստած Նիկոլ Փաշինյանի առջև երևում է «Ադրբեջան» գրությամբ ցուցանակ, ինչից հետո իշխանական քարոզչամեքենան՝ իր սատելիտներով ու լրատվամիջոցներով հանդերձ, մեծ աղմուկ բարձրացրեց «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շուրջ:

Այս հարցի շուրջ Past.am-ը մեկնաբանություն խնդրեց Արշակ Կարապետյանից. «Այդ լուսանկարը վերցված է ռուսական պետական ալիքների ռեպորտաժից, ու իշխանական քարոզչամեքենան մոբիլիզացնելու և իմ դեմ տեղեկատվական գրոհ կազմակերպելու փոխարեն լավ կլիներ, եթե Նիկոլ Փաշինյանը համարձակություն ունենար և ռուսական կողմից պարզաբանում պահանջեր, թե ինչու են հենց այդ ռակուրսով կադրեր սփռել եթերում: Ինքս, անկեղծ ասած, նման դեպքերում պատահականությունների չեմ հավատում, սա ուղիղ արհամարհանքի և իր նկատմամբ անլուրջ վերաբերմունքի վկայություն է։ Բոլորս պետք է հասկանանք, որ սա միայն Նիլոլ Փաշինյանի ամոթը չէ, սա յուրաքանչյուր հայի ամոթն է»,- ասաց Կարապետյանը:

«Որպես հայ մարդ, որպես հայ գեներալ՝ ես վիրավորված եմ, որ իմ երկրի ղեկավարն այնպիսի կարգավիճակի կարող է հասնել, որ նման արհամարհական, ծաղրական կադրեր հեռարձակվեն: Ընդ որում, դա եղել է հեռուստատեսային հեռարձակում և ամբողջ աշխարհն է տեսել, իսկ Հայաստանի իշխանության և իշխանական քարոզիչների կողմից ոչ մի արձագանք չի եղել, փոխարենն իրենց տեղեկատվական ռեսուրսների ամբողջ արսենալով հարձակվել են ինձ վրա` փորձելով կեղծ աղմուկի մեջ խեղդել այդ ակնհայտ միջպետական խայտառակությունը»,- ամփոփեց Արշակ Կարապետյանը:

Ի դեպ, մեր տեղեկություններով, Արշակ Կարապետյանը նաև ջանքեր է գործադրել, որպեսզի այդ կադրերը հեռացվեն ռուսական հեռուստատեսության եթերից։