Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Լիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին Իրանում պшտերազմը կարող է վերածվել Երրnրդ համաշխարhայինի. Զելենսկի «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել Երեք տասնամյակ անց Վանաձորի բազմազավակ 5 ընտանիքի Սամվել Կարապետյանը նոր բնակարաններ է նվիրել
Քաղաքականություն

Իվանաշվիլին չակերտներ է բացում․ Մհեր Ավետիսյան

Մհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Իվանաշվիլին չակերտներ է բացում

Մեր հարևան Վրաստանի փաստացի ղեկավար Բիձինա Իվանաշվիլին վերջերս շատ կարևոր չակերտներ բացեց, մասնավորապես հայտարարելով, որ Արևմուտքում իրեն առաջարկել են, որպեսզի Վրաստանը երեք, չորս օրով ներքաշի պատերազմի մեջ Ռուսաստանի դեմ, որից հետո վրաց ժողովուրդը կբարձրանա լեռները և արևմտյան օգնությամբ պարտիզանական մարտեր կմղի Ռուսաստանի դեմ, և սա է եղել հիմնական պատճառը, որ Վրաստանը սկսել է Արևմուտքից հեռանալու և Ռուսաստանի հետ հարաբերություններ վերականգնելու քաղաքականություն իրականացնել։

Անկեղծ ասած, իմ կարծիքով, այս չակերտների բացումը պետք է, որ հայաստանյան ներքաղաքական կյանքում դառնար լուրջ քաղաքական քննարկումների առարկա, հատկապես այն ֆոնին, երբ Հայաստանում ևս շատերը պնդում են, որ Հայաստանը պետք է դեպի Արևմուտք շարժվի, իսկ Հայաստանի քաղաքական իշխանություններն էլ փաստացի երկու լարի վրա խաղալու քաղաքականություն են իրականացնում, բայց ցավոք սրտի հայաստանյան քաղաքական դաշտում այս կարևոր քաղաքական հայտարարությունը մեծ արձագանք չստացավ և լայն քննարկումների չարժանացավ, բայց իրականում սա շատ կարևոր քաղաքական գնահատական է, որը հնչեցրեց պարոն Իվանաշվիլին և մեր քաղաքական <<էլիտան>> պետք է լրջագույնս քննարկումներ սկսկի այս թեմայով, քանզի ակնհայտ է, որ դեպի Արևմուտք Հայաստանի շարժվելու դեպքում նմանատիպ մի առաջարկ էլ արվելու է Հայաստանին։

Հայաստանին ևս Արևմուտքը ցանկանալու է ներքաշել պատերազմի մեջ` Ռուսաստանի համար երկրորդ ճակատ բացելու և Ռուսաստանի համար գեոպալիտիկ նոր խնդիրներ ստեղծելու նպատակով։ Առաջիկայում մեր հարևան Վրաստանում կարևոր իրադարձություններ են` պարլամենտական ընտրություններ, և ես անկեղծորեն ցանկանում եմ մեր հարևան վրաց ժողովրդին սառը դատողությամբ և քաղաքական հավասարակշռվածությամբ կայացնելու ճիշտ որոշում, որպեսզի Վրաստանը հեռու մնա աշխարհաքաղաքական խաղերից և չհայտնվի արևմտյան գերտերությունների տեսադաշտում այն իմաստով, որ Վրաստանից ևս կերտեն Արևմուտքի շահերը սպասարկող գործիքի։

Մեզ` որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, շատ կարևոր է, որ մեր հարևան Վրաստանում կայունություն լինի և Վրաստանը չներքաշվի հակառուսական արևմտյան պայքարի ծիր։