Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Կրեմլ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 27-ամյա կալանավորվածին հայտնաբերել են կախված վիճակում Քարդաշյան-Ջեներ ընտանիքը Գլենդեյլում հայկական ռեստորանի միջոցով անվճար սննդով է ապահովել հրդեհների դեմ պայքարող հրշեջների և կամավորների ԵՄ-ն ՌԴ սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից 3 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային Նավալնու փաստաբաններին սպառնում է առնվազն 5 տարվա ազատազրկում Տնամերձ հողամասում հայտնաբերվել է մաhացած տղամարդ, կողքին էլ՝ ողորկափող հրացան (լուսանկար) Բայդենը որոշում է կայացրել սեպտեմբերի 11-ի կազմակերպչի վերաբերյալ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Ներկայացվել է Mazda 6-ի էլեկտրական իրավահաջորդը (լուսանկարներ) Անահիտը մատնանշում է երկու երկրների միջև խորը կապը. Հայաստանում Իրանի դեսպանություն ՀՖՖ-ն բաշխել է ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները ակումբներին Մյանման դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 75-ամյակի առթիվ ՌԴ-ին նվիրել է 6 փիղ Ձերբակալել են փաստաբան Արսեն Բաբայանին Ուկրաինան փաստացի վերածվել է բռնապետության, փակվել են ընդդիմադիր հեռուստաալիքները, կուսակցությունները. Մհեր Ավետիսյան Փաշինյանն այլևս չունի Հայաստանի բնակչության աջակցությունը. Ավետիք Չալաբյան «Nissan»-ը հայտնվել է ձորակում, վիրավnրներից 2-ը ՌԴ քաղաքացիներ ենՀակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ Շիրակում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Ակադեմիական քաղաքը Նյու Վասյուկի է. Ատոմ Մխիթարյան Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը, մոպեդավարին տեղափոխել են հիվանդանոց
Քաղաքականություն

Կեղտոտ մեթոդների ու հանցագործությունների ռեկորդակիր Ադրբեջանն ու COP29-ը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շատ քիչ ժամանակ է մնացել համաշխարհային մակարդակով կլիմային նվիրված այնպիսի խոշոր իրադարձության, ինչպիսին է COP29-ը, որը տեղի է ունենալու Բաքվում։ Ու այս իրադարձությունը ոչ միայն բնապահպանական ու կլիմայական հարցերին է նվիրված, այլ նաև իր ենթատեքստում արտաքին քաղաքական մեծ նշանակություն է ձեռք բերել։ Օրինակ՝ անցյալ տարի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովն անցկացվեց ԱՄԷ-ում, ու այդ երկիրը ոչ միայն առիթն օգտագործեց իր միջազգային հեղինակությունը բարձրացնելու, այլև նոր ներդրումներ ներգրավելու ուղղությամբ։ Բաքուն նույնպես Կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովի առիթը փորձում է օգտագործել իր օգտին՝ գլխավորապես իր իմիջը բարձրացնելու նպատակով։
 
Ու, ընդհանրապես, Ադրբեջանը խնդիր ունի աշխարհին ներկայանալու, որ մեկուսացված չէ և վայելում է միջազգային հանրության աջակցությունը։ Իսկ այս ամենի ցուցադրությունը շատ կարևոր է Բաքվի համար, քանի որ այդ երկիրը փորձում է միջազգայնորեն լեգիտիմություն հաղորդել Արցախի վրա հարձակմանը և այդ ընթացքում կատարված բազմաթիվ պատերազմական հանցագործություններին։ Ի վերջո, ինչքան էլ Ադրբեջանը ցույց տա, թե հանգիստ է, միևնույնն է, իր կատարած գործողությունների թեման պարբերաբար բարձրացվում է, ու այդպես լինելու է միշտ։ Ավելին, կլիմայական համաժողովի անցկացումն առիթ է, որ միջազգային հանրության ուշադրությունը կրկին սևեռվի այս հարցի վրա։
 
Օրինակ՝ 2022 թվականին, երբ Եգիպտոսը հյուրընկալեց COP-ը, ակտիվիստներն օգտագործեցին միջոցառումը՝ բարձրաձայնելու կառավարության կողմից քաղաքական հակառակորդների բռնաճնշումների մասին: Ու հիմա արդեն մեծ թափով մամուլում և իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում հրապարակումներ են արվում Ադրբեջանի կատարած հանցավոր գործողությունների մասին, և հատուկ ընդգծվում է այն հանգամանքը, որ այդ երկրում մինչև հիմա ռազմագերիներ են պահվում։ Մյուս խնդիրը կապված է Ադրբեջանում տիրող բռնապետական համակարգի հետ, որտեղ ոչ միայն ազատ խոսքն է ճնշվում, այլև այդ երկիրը վերածվել է մեկ ընտանիքի պատկանող կալվածքի։ Ալիևն ընդդիմադիրների նկատմամբ բիրտ ճնշումներ է բանեցնում՝ փորձելով հավերժացնել իր իշխանությունը խանական կարգավիճակում։
 
Ու տարբեր կառույցներ ու իրավապաշտպան կազմակերպություններ կոնկրետ արձանագրումներ են կատարում այս մասին։ Ժամանակ առ ժամանակ էլ միջազգային մակարդակով մեծ աղմուկ է բարձրանում Ադրբեջանի հետ կապված կոռուպցիոն սկանդալների շուրջ։ Մեկ անգամ չէ, որ հետաքննություններ են անցկացվել ադրբեջանական «լվացքատան» կեղտոտ սխեմաների ու «խավիարային դիվանագիտության» վերաբերյալ։ Ադրբեջանը կաշառելու և այլ կեղտոտ մեթոդների դիմելու ռեկորդակիր է դարձել։ Բայց Ալիևի վարչակարգն Ադրբեջանին անարգանքի սյունին գամող բոլոր հայտարարությունների, հետաքննությունների ու զեկույցների հետևում, որպես կանոն, «հայկական հետք» է տեսնում, թե իբր հայկական լոբբին է տարբեր երկրներում ձգտում տարբեր ազդեցության լծակներով վնասել Ադրբեջանի՝ գոյություն չունեցող «ժողովրդավարական» իմիջը։
 
Ըստ այդմ, Բաքուն COP29-ը փորձում է օգտագործել աշխարհին ցույց տալու, թե ինչքան «ժողովրդավար» երկիր է, որ իր դեմ ոչ միայն պատժամիջոցներ չեն սահմանում, այլև տարբեր երկրներից պաշտոնյաներ են շտապում Բաքու՝ համաժողովի մասնակցելու նպատակով։ Կլիմայական համաժողովը Բաքվում անցկացնելու մյուս խնդիրը կապված է նրա հետ, որ դրա բովանդակությունը հիմնականում կապված է լինելու ածխաթթու գազի և այլ արտանետումների կրճատման հետ, ինչը սպառնալիքներ է ստեղծում ողջ մարդկության համար, բայց Ադրբեջանի տնտեսությունը լիովին նստած է մթնոլորտն աղտոտող հանածո վառելիքի վրա։ Ավելին, տվյալներ կան, որ Ադրբեջանի պետական նավթագազային SOCAR ընկերությունը և նրա գործընկերները մտադիր են երկրում գազի տարեկան արդյունահանումը մինչև 2033 թվականը ներկայիս 37 միլիարդ խորանարդ մետրից հասցնել 49 միլիարդ խորանարդ մետրի:
 
SOCAR-ը համաձայնել է նաև մինչև 2026 թվականը 17 %-ով ավելացնել գազի արտահանումը Եվրամիություն։ Եվրոպական երկրները մեծ հույսեր են կապում ադրբեջանական էներգակիրների հետ, որպեսզի վերացնեն ռուսական գազից իրենց կախվածության հետևանքները։ Բայց Ադրբեջանն իբր ներքին սպառման համար Ռուսաստանից գազ է գնում, սակայն տարբեր վերլուծաբաններ փաստում են, որ այդ երկիրը նման խոշոր մատակարարումների պոտենցիալ չունի, ու ադրբեջանականի անվան տակ ռուսական գազն է ավելի թանկ հայտնվում եվրոպական շուկայում։ Այս ամենի հետ մեկտեղ Ադրբեջանը փորձում է ձևացնել, թե մեծ նշանակություն է տալիս վերականգնվող էներգետիկայի զարգացմանն ու Արցախից բռնազավթված տարածքը հռչակել է որպես կանաչ գոտի։
 
Բայց դա չի խանգարում, որ հանածո վառելիքի արդյունահանման հետևանքով աղտոտեն Կասպից ծովի հարակից միջավայրը, նախապատրաստվեն Արցախում նոր հանքեր բացելուն, ֆոսֆորային զենքի կիրառման արդյունքում այրեն Արցախի անտառները ու Շիկահողի արգելոցում սկսեն արժեքավոր ծառեր հատել։ Չնայած Բաքվի ջանքերին, չի բացառվում, որ համաժողովի անցկացումն Ադրբեջանի համար կարող է լակմուսի թուղթ լինել բացասական իմաստով, քանի որ այն կարող է առիթ դառնալ Բաքվի վրա միջազգային ճնշում բանեցնելու համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում