Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Լիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին Իրանում պшտերազմը կարող է վերածվել Երրnրդ համաշխարhայինի. Զելենսկի «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել Երեք տասնամյակ անց Վանաձորի բազմազավակ 5 ընտանիքի Սամվել Կարապետյանը նոր բնակարաններ է նվիրել
Քաղաքականություն

Արևմուտքը հետխորհրդային պետություններին մղում է բախումների. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արևմուտք-Ռուսաստան հակասությունների սրման գլխավոր կետը շարունակում է մնալ Ուկրաինան, սակայն լարվածության տարածման պոտենցիալ նախադրյալներ կան հետխորհրդային մյուս երկրներում։ Պատահական չէ, որ ժամանակ առ ժամանակ ինչպես Ուկրաինայից, այնպես էլ արևմտյան այլ երկրներից հայտարարություններ էին հնչում Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու շուրջ։ Ճիշտ է՝ ուկրաինական հակամարտության սկսվելուց հետո հետխորհրդային երկրներին դեռևս հաջողվել է զերծ մնալ Ռուսաստանի և Արևմուտքի բախման գոտում հայտնվելուց, բայց, միևնույն ժամանակ, չի բացառվում նման հեռանկարը, քանի որ հող է նախապատրաստվում նոր լարվածության օջախ ստեղծելու համար։
 
Ու այս պետությունների համար լուրջ խնդիր է նաև հասարակության ներսում նկատվող երկփեղկվածությունը և բևեռացման խորացումը, քանի որ արևմտամետների ու ռուսամետների ռադիկալացումը կարող է նույնիսկ քաղաքացիական բախումների առիթ տալ։ Ներհասարակական տրամադրությունների առումով հետաքրքրական է դիտարկել Մոդլովայում տեղի ունեցող ընտրական գործընթացը։ Չնայած գործադրված մեծ ջանքերին՝ գործող նախագահ Մայա Սանդուն այդպես էլ չկարողացավ հաղթահարել 50 տոկոսի շեմը՝ ստանալով ձայների 42 տոկոսից մի փոքր ավելին: Մոլդովայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա նոյեմբերի 3-ին։
 
Բայց արդեն փորձագետների կողմից արվող վերլուծությունները վկայում են այն մասին, որ Մոլդովայի արևմտամետ նախագահի կողմից տարվող քաղաքական գիծը ժողովրդի մեծամասնության հավանությանը չի արժանանում։ Եվ պատահական չէր, որ նախագահական ընտրություններին զուգահեռ հանրապետությունում անցկացվող եվրաինտեգրման հանրաքվեն նույնպես հաստատեց այդ պատկերը։ ԵՄ-ին ինտեգրվելու օգտին քվեարկողների թիվը հազիվ անցավ 50 տոկոսը՝ 12 հազար ձայնի տարբերությամբ, և դա՝ նույնիսկ այն պարագայում, երբ խոսվում է կասկածելի հաշվարկի ու մոլդովական սփյուռքի ձայների ներգրավման մասին։ Այս պատկերը ցույց է տալիս, որ Արևմուտքը չի կարող վստահ լինել, որ մոլդովացիներն իրենց ապագան տեսնում են հենց եվրաինտեգրացման ծրագրերի շրջանակներում։
 
Իրավիճակը բարդ է նաև Վրաստանի պարագայում՝ հատկապես որ Արևմուտքից պարբերաբար այդ երկրին Ռուսաստանի դեմ գործողություններում ներգրավվելու փորձեր են կատարվում։ Հոկտեմբերի 26-ին Վրաստանում խորհրդարանական ընտրությունները խոստանում եմ վճռորոշ նշանակություն ունենալ՝ մասնավորապես այդ երկրի արտաքին քաղաքական կուրսի համար։ Վրաստանում իշխող «Վրացական երազանքը» փորձում է երկիրը զերծ պահել աշխարհաքաղաքական ցնցումներից, իսկ ընդդիմությունը ձգտում է Վրաստանը տանել եվրատլանտյան ինտեգրացիայի ճանապարհով։ Բայց 2008 թվականին ռուս-վրացական պատերազմը արդեն իսկ ցույց է տվել, որ Արևմուտքն առաջնորդվում է միայն Ռուսաստանին վնասելու իր շահերով, իսկ Վրաստանի շահերն իրեն շատ քիչ են հետաքրքրում։ Այս տեսանկյունից հետաքրքիր բացահայտում է կատարել Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին՝ հայտարարելով, որ Արևմտյան երկրներից մեկը ներկայացնող բարձրաստիճան մի պաշտոնյա Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլուն առաջարկել է երեք-չորս օրվա պատերազմ սկսել ընդդեմ Ռուսաստանի։
 
Եվ երբ Ղարիբաշվիլին էլ հակադարձել է, թե երեք-չորս օրվա պատերազմի համար վրացիները կոչնչանան, այդ պաշտոնյան պատասխանել է, թե վրացիները 3-4 միլիոն են, երեք-չորս օրում բոլորին չեն կոտորի։ Այս ամենը ցույց է տալիս, որ Արևմուտքի համար առաջնային խնդիր է Վրաստանի «վրայով» դեպի Հայաստան անցում կատարելը և հակառուսական գործողությունների մղելը, հատկապես որ ՀՀ իշխանությունները պատրաստ են պատեհ առիթի նետվել Արևմուտքի գիրկը՝ նույնիսկ առանց որևէ խոստումի։ ՀՀ իշխանություններին հաջողվել է տևականորեն հակառուսական տրամադրություններ սերմանել մեր հասարակության շրջանում։ Ըստ այդմ, ինչպես առիթ ունեցել ենք նկատել, աճող ձախողումների ֆոնին Արևմուտքի համար մեծանում է Նիկոլ Փաշինյանի «գինը»: Իսկ թե այս հյուսվող հանգույցն, ի վերջո, ինչ հետևանքների կարող է հանգեցնել, նույնիսկ սարսափելի է մտածել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում