Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան հոկտեմբերի սկզբին Թեհրանի հրթիռային հարձակման
Գիշերը ժամը 3-ի սահմաններում Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ «ճշգրիտ հարվածներ է հասցնում Իրանում ռազմական օբյեկտներին»՝ ի պատասխան «Իրանի ռեժիմի շարունակական հարձակումներին Իսրայելի դեմ»:
Իսրայելի հանրային հեռարձակողը հայտնել է, որ տասնյակ կործանիչներ հարվածներ են հասցնում իրանական ռազմական օբյեկտներին, նշում է Reuters-ը։
Թեհրանի արևմուտքում և հարավ-արևմուտքում գտնվող մի քանի ռազմաբազաներ հայտնվել են իսրայելական կրակի տակ, հաստատել է իրանական Fars գործակալությունը։
Իրանի պետական հեռուստատեսությունը հաղորդել է «ուժեղ պայթյունների» մասին Թեհրանի մերձակայքում։
Միևնույն ժամանակ, իրանական հետախուզության ներկայացուցիչները պետական հեռուստատեսությանը հայտնել են, որ ուժեղ պայթյունների ձայները «կարող են կապված լինել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգի ակտիվացման հետ», հայտնում է Reuters-ը։
BBC-ի պարսկական ծառայությունը նշում է, որ իրանական պետական լրատվամիջոցները հերքում են, որ իսրայելական հարձակումները իրական վնաս են պատճառել՝ դրանք անվանելով անհաջող։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի