Hermès-ի վաճառքները երրորդ եռամսյակում աճել են 11%-ով. Birkin արտադրողը գերազանցել է բոլոր խոշոր շքեղ ընկերություններին
Չնայած շատ շքեղ ապրանքանիշեր անկում են ապրում, Hermès-ին հաջողվել է առաջին տեղը զբաղեցնել: Աշխարհի ամենացանկալի պայուսակներ արտադրող ընկերությունը երրորդ եռամսյակում վաճառքի ծավալներն ավելացրել է 11,3 տոկոսով, ասվում է իր վերջին եկամուտների զեկույցում:
Նույն ժամանակահատվածում ապրանքանիշը 3,99 միլիարդ դոլար եկամուտ է բերել, ինչը տպավորիչ գումար է ցանկացած պահի, բայց առավել եւս, երբ շքեղ ապրանքների ոլորտը բախվում է համաշխարհային անկման՝ չինացի գնորդներից վաճառքի նվազման, շուկայի հոգնածության և գների աճի պատճառով, հաղորդում է Reuters-ը:
Միևնույն ժամանակ, պահանջարկն աճել է հատկապես Hermès-ի կաշվե իրերի համար, ինչպես հայտնի Birkin և Kelly պայուսակները, ընդ որում, այս ոլորտում աճը կազմել է 17 տոկոս: Իր պատրաստի հագուստի և աքսեսուարների բաժնում նորաձևության տունը երրորդ եռամսյակում գրանցել է 15 տոկոս աճ, ինչպես նաև օծանելիքների և կոսմետիկայի 7 տոկոս աճ:
Մինչդեռ Hermès-ի շքեղության ամենամեծ մրցակիցները՝ LVMH-ը և Kering-ը, երրորդ եռամսյակում չարդարացրին վերլուծաբանների սպասումները: Kering-ը ներկայացնում է ծախսերի կրճատման բազմաթիվ միջոցներ՝ տարվա ընթացքում գործառնական եկամուտների ակնկալվող 50 տոկոս անկմանը դիմակայելու համար, ինչը ոմանք վերագրում են վերջինիս պորտֆելի ամենակարևոր անդամի՝ Gucci-ի վերջին թույլ ցուցանիշներին:
LVMH-ը, որը ժամանակին փորձել է տիրանալ Hermès-ին, նախորդ եռամսյակում տեսել է նորաձևության և կաշվե իրերի վաճառքի 5 տոկոս անկում, որը ի սկզբանե կանխատեսվում էր, որ կաճի 4 տոկոսով:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի