Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Լիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին Իրանում պшտերազմը կարող է վերածվել Երրnրդ համաշխարhայինի. Զելենսկի «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել Երեք տասնամյակ անց Վանաձորի բազմազավակ 5 ընտանիքի Սամվել Կարապետյանը նոր բնակարաններ է նվիրել
Քաղաքականություն

Արևմուտքը կորցնում է վերահսկողությունը Վրաստանի վրա

Վրաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են։ Վրաստանի քաղաքացիները 18 քաղաքական ուժերից ընտրելու են օրենսդիր մարմնի 150 պատգամավորի: Նոր՝ ամբողջությամբ համամասնական ընտրակարգը նշանակում է, որ կուսակցությունները կամ կոալիցիաները պետք է հաղթահարեն 5 տոկոսի շեմը խորհրդարան անցնելու համար։ Իշխող «Վրացական երազանք»-ը պայքարում է Արևմուտքի հետ ինտեգրման կողմնակից ընդդիմության դեմ: «Ընտրիր խաղաղություն, ոչ թե պատերազմ», սա էր Վրաստանի իշխող կուսակցության՝ «Վրացական երազանքի» նախընտրական հիմնական կարգախոսը։

Ընդդիմությունը քվեարկությունը որակել է որպես ընտրություն Արևմուտքի և Ռուսաստանի, ժողովրդավարության և ավտորիտարիզմի միջև։ «Մենք ընդունում ենք ցանկացած արդյունք, բայց ընդունում ենք այն, ինչ կհրապարակի ԿԸՀ-ն և դա կլինի «Վրացական երազանքի» մոտավորապես 60 տոկոս աջակցությունը և ընդդիմության ամենածանր պարտությունը։ Կոչ եմ անում բոլոր կուսակցություններին ճանաչել այն արդյունքները, որոնք կհրապարակվեն ԿԸՀ-ի կողմից»,- հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Փորձագետները վստահ են, որ Վրաստանում հետընտրական գործողություններ են լինելու։ Ընդդիմությանն այդպես էլ չհաջողվեց միավորվել և համատեղ պայքարել գործող իշխանությունների դեմ, որոնք բավական ամուր են կանգնած իրենց դիրքերում։ Այդուհանդերձ, Արևմուտքը, պատժամիջոցների նոր չափաբաժիններ մտցնելով, սպառնալով դադարեցնել համագործակցությունը, չեղարկել ոչ վիզային ռեժիմը, սրում է իրավիճակը։

Վրաստանում ընթացող ընտրություններն առանցքային նշանակություն ունեն նաև Հայաստանի գործող իշխանությունների համար։ Եթե «Վրացական երազանքը» հաղթի, Փաշինյանի եվրոպական երազանքը կմնա իր փորում, իսկ Ռուսաստանը ՀՀ ներքաղաքական կյանքի վրա ազդելու հավելյալ լծակներ կստանա։ Ուստի և, ՀՀ գործող իշխանություններն ու արևմտամետներն ակընդետ հետևելու են վրացական ընտրությունների ընթացքին։ 

Նունե Ավետիսյան