Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Փոշիացնում են պետական միջոցները․ Նաիրի Սարգսյան Ֆասթ Բանկն արժանացել է մրցանակի Mastercard միջազգային վճարային համակարգի կողմից Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Այսօր սպասում ենք փետրվարի ամենատաք օրերից մեկը․ Գագիկ Սուրենյան Ուկրաինայի հարցով կարգավորմանն ուղղված ցանկացած քայլ նշանակություն ունի. Զախարովա ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Լարսը փակ է միայն բեռնատարների համար ԱՄՆ-ն կարող է ռшզմական ուժ կիրառել, եթե Իրանի հետ բանակցությունները փակուղի մտնեն․ Վենս Ամենամեծ խնդիրն այն է, որ գերիների թեման, թեև տարբեր ֆորմատի հանդիպումներում արծարծվում է, սակայն որևէ կողմի համար օրակարգի առանցք չի դառնում․ Աբրահամյան Նիկոլ Փաշինյանը վախեր ունի. հասարակության շրջանում ամենաբարձր վարկանիշն իրենը չէ. Կոստանյան Անվճար բուհական կրթություն. Հրայր ԿամենդատյանՈչ մի վարկյան չենք մոռանում, որ Միքայել Սրբազանը քաղբանտարկյալ է. Այս պահին սրբազան հայրը գտնվում է Սովետական ԿԳԲ պադվալում. Էդմոն ՄարուքյանԳույքահարկի արտոնություն թոշակառուներին. Հրայր ԿամենդատյանԽաղալ 2 լարի վրա նշանակում է վտանգել մեր պետականությունը. Մհեր ԱվետիսյանԱնվճար, որակյալ, ինքնավար․ բարձրագույն կրթության համակարգի հեռանկարը. ՀայաՔվե հիմնասյուներԵկեղեցու դեմ արշավը և վտանգված սահմանները Ներդրումային միջավայրի տակ դրված ականը Հա՞ց, թե՞ դեղ… էս երկիրը սրան պիտի չհասներ․ Արթուր Միքայելյան (Տեսանյութ) Ոսկու գինը նվազել է 2.2%-ով և մեկ ունցիայի համար վաճառվում է 5000 դոլարից ցածր արժեքովՍիրիայից Իրաք է տեղափոխվել Ադրբեջանի 55 քաղաքացի. նրանք ԻՊ-ի զինյալներ են Իշխանության ներկայացուցիչների իրար խառնվելը վկայում է այն մասին, որ ընդդիմությունը ճիշտ ուղու վրա է․ «Հայրենիք» կուսակցության անդամ Սարգիս Նիազյան
Քաղաքականություն

Առաջատարների նոր «տեղաշարժերը». ի՞նչ է կատարվում խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Երեկ ՊԵԿ-ը հրապարակել է 2024 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը: 2024 թ. հունվարսեպտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 323 միլիարդ 205 միլիոն դրամ: Ինչ վերաբերում է առաջատարներին, ապա առաջին հորիզոնականի պարագայում որևէ անակնկալ չկա. այստեղ «մշտական» ունի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը ինն ամսվա կտրվածքով պետբյուջե է վճարել մոտ 83,7 մլրդ դրամի հարկ: Այս ցուցանիշն, ի դեպ, մոտ 31,3 մլրդ դրամով կամ շուրջ 37 տոկոսով ավելի է, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում վճարած հարկերը:
 
Ավելին, ԶՊՄԿ-ն ինն ամսում արդեն արդեն գերազանցել է ամբողջ 2023 թ. ընթացքում իր կողմից վճարված հարկերի տարեկան ցուցանիշը (70,8 մլրդ դրամ)։ Հավելենք, որ ԶՊՄԿ-ն երեք եռամսյակի կտրվածքով մոտ 34 մլրդ դրամով ավելի հարկ է վճարել, քան երկրորդ հորիզոնականում գտնվող ընկերությունը: Իսկ երկրորդ հորիզոնականում «Մոբայլ սենթրն» է, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ առաջադիմել է 2 հորիզոնականով: Այս կազմակերպությունը 2024 թ. առաջին կիսամյակի տվյալներով ևս երկրորդն էր: Փոխարենը 2023 թ. հունվար-սեպտեմբերի համեմատ 2 հորիզոնականով, իսկ այս տարվա հունվար-հունիսի համեմատ 1 հորիզոնականով «հետ է ընկել» «Գազպրոմ Արմենիան», որն այս տարվա ինն ամիսների ցուցանիշներով 4-րդն է: 3-րդ տեղում «Գրանդ տոբակոն» է, իսկ հինգերորդ տեղում՝ «Փրիթի-Ուեյը» («Վեստա»):
 
Ուշագրավ է, որ լավագույն հնգյակում երկու կազմակերպություն զբաղվում է հեռախոսների ու այլ տեխնիկայի ներկրմամբ ու վաճառքով: Քանի որ անդրադարձանք «Գազպրոմ Արմենիային», նաև նշենք այլ «կոմունալ» ծառայություններին: Ի մասնավորի, Հայաստանի էլեկտրական ցանցերը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ առաջադիմել է 4 հորիզոնականով և վճարած հարկերով 18-րդ տեղում է: «Վեոլիա ջուրը» թե՛ նախորդ տարվա ինն ամիսներին, թե՛ այս տարվա առաջին կիսամյակում, թե հիմա գրեթե նույն դիրքերում է (+-1)՝ 33-35-րդ հորիզոնականներ: Հավելենք, որ լավագույն հիսնյակում են հայաստանյան բանկերի մեծ մասը: Սակայն բանկերին, արտադրողներին և այլ ոլորտների կանդրադառնանք առանձին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում