Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Փաշինյանի «սրտիկն» ու Ֆիդանի ճնշումը Հայաստանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին Ադրբեջանը հակված չէ խաղաղության․ Աննա ԿոստանյանԹրամփի կատաղությունը ծանր կազդի ՀՀ տնտեսության վրա Իշխանությունը հիբրիդային պատերազմ է վարում ազգային արժեքների դեմ․ Արեգ Սավգուլյան Ինչ է պետք անել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Նիկոլ Փաշինյանի բռնատիրական, ապօրինի ոտնձգություններից պաշտպանելու համար․ Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ վճարած բնապահպանական հարկից շահում են Քաջարանի բնակիչները Պետությունը կիրառում է «Սպառողական զամբյուղի» և «Կարիքի գնահատման» համակցված մոդելը․ Հրայր ԿամենդատյանՎաշինգտոնյան հուշագիրը՝ տարածաշրջանային վերահսկման նոր մեխանիզմ Ընտրովի արդարադատության համակարգը՝ որպես պետական կառավարման մեթոդ Նիկոլ Փաշինյանն ուղղակի ստել է․ Նաիրի Սարգսյան Սա բացահայտ ցինիզմ է․ Մհեր ԱվետիսյանԹոշակ բարձրացնելու համար փող չկա․ Աշոտ ՄարկոսյանՆախընտրական տարվա ներքաղաքական «խոհանոցը». մարտեր առանց կանոնների. «Փաստ» «Վեհափառը շատ ճիշտ գիծ է դրսևորում գործող դավաճանական իշխանությունների նկատմամբ, ամենաճիշտ քայլն արհամարհելն է». «Փաստ» Երբ աշխարհիկ իշխանությունն անցնում է հոգևոր սահմանը. «Փաստ» Ներկայացվել է Solaris-ը՝ աշխարհի առաջին արևային էներգիայով աշխատող մոտոցիկլըՄիայն քպականների կյանքում պետք է «բան փոխվի», թոշակառուն ո՞վ է նրանց համար. «Փաստ» Ինչո՞ւ է ՍԴ-ն խուսափում հարցին պատասխանել՝ անտեսելով օրենսդրական պահանջը. «Փաստ» Իսկ բազմահազար մեր հայրենակիցներն էլ այլ բան են կարծում. «Փաստ»
Քաղաքականություն

Գյումրիում իրադարձությունները պայմանավորված են մոտալուտ խորհրդարանական ընտրություններով, իշխանությունները փորձում են քաղաքը վերահսկելի դարձնել. Համբարյան

Գյումրիի քաղաքապետարանում զարգացումների նպատակը մեկն է․ զավթել իշխանությունը՝ արհամարհած ունենալով հանրության և ժողովրդի ընտրության արդյունքները, Aysor.am-ի հետ զրույցում ասաց գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով Գյումրիի քաղաքապետի հրաժարականին և դրա շուրջ ծավալվող իրադարձություններին։

«Բայց ամեն վայրում ուրույն ձևով է իշխանությունը զավթվում: Վանաձորում տեսաք, թե ինչ արեցին. ընտրված քաղաքապետին կալանավորեցին երկու տարուց ավելի։ Իսկ իրենց սպասարկող «Լուսավոր Հայաստան» կուսակցության բողոքի հիման վրա էլ ինչ-որ գործընթացներ սկսեցին, որի արդյունքում Վանաձորի ավագանին գրեթե չաշխատեց։ 

Լրիվ այլ գործընթաց տեղի ունեցավ Ախուրյանում, երբ ուղղակիորեն Ախուրյանի ընդդիմադիր ավագանու անդամներից մեկին պարտադրեցին իրենց կողմն անցնել: Իսկ մյուս անդամը, ով չէր ուզում անցնել, հրաժարական տվեց։ Անիում, Մարալիկում այլ մեթոդներով իշխանազավթում տեղի ունեցավ։ Գյումրիում ավելի լկտի մեթոդներով իշխանազավթում տեղի ունեցավ։ Ենթադրում եմ, որ Հայաստանի պատմության մեջ այդպիսի բան չի եղել, որ ապօրինի հող սեփականաշնորհելու համար մարդկանց տանեն կալանավորելու։ Առավել ևս՝ փորձեն կալանավորել նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանին, ով առողջական լուրջ խնդիրներով բուժում է ստանում ԱՄՆ-ում։ Ես Բալասանյանի կողմնակիցը չեմ, նրա վարած քաղաքականությունը հաճախակի եմ քննադատել։ Բայց ես առաջին անգամ եմ տեսնում, որ հող սեփականաշնորհելու համար մարդուն տանեն կալանավորման։ Սա գործող իշխանությունների հերթական անօրինական դրսևորումներից մեկն էր. ձերբազատվեցին այն մարդուց, ում թիմին գյումրեցին տարիներ առաջ վստահել էր՝ ձևավորելու քաղաքային իշխանությունը»,-ասաց Գագիկ Համբարյանը։

Քաղաքագետի գնահատմամբ՝ այս ամենը պայմանավորված է մոտալուտ խորհրդարանական ընտրություններով, որպեսզի իրենք կարողանան Գյումրին վերահսկելի դարձնել։

«Բայց ես նշեմ, որ նույնիսկ վարչապետ ունենալով՝ նույն քպ-ականներն ընդամենը երեք տարի առաջ պարտություն կրեցին Գյումրիում ՏԻՄ ընտրությունների արդյունքում։

Այնպես որ, նույն Նիկոլը 3 տարի առաջ էլ էր վարչապետ, նույն քպ-ականներն ավելի միահամուռ և ուժեղ թիմով հանդես էին գալիս իրենց թեկնածուով, բայց Գյումրիում ՏԻՄ ընտրությունների ժամանակ նրանք զբաղեցրին երկրորդ տեղը և չկարողացան քաղաքապետ ունենալ»։

Շիրակի մարզի քպ-ական թիմում, ըստ քաղաքագետի, կան բազում բևեռներ։

«Ամենաանհաջող թեկնածուին են ընտրել որպես քաղաքապետի թեկնածու: Տեսնենք, թե ինչ կլինի: Քաղաքապետի ընտրությունների արդյունքները նաև կախված են այն բանից, թե ինչ թիմեր են մասնակցելու դրան։ ՔՊ-ականների համար կարևոր է՝ անել ամեն ինչ, որպեսզի ՏԻՄ ընտրություններին մասնակցեն այնպիսի քաղաքական ուժեր, որոնք շատ թույլ են իրենց էությամբ, կամ էլ աֆիլացված կապ ունեն այս իշխանությունների հետ»։

Ինչ վերաբերում է ընդդիմադիր ուժերին, ապա Գագիկ Համբարյանի կարծիքով, ճիշտ կլինի, որ նրանք երկու կամ երեք թիմով հանդես գան։ Դա ավելի մեծ օգուտ կբերի, քանի մի ճակատով հանդես գալը։

«Այդ պարագայում ապագայում ընդդիմադիրների միավորումն ավելի հեշտ կլինի, քան ի սկզբանե մեկ թիմով հանդես գալը»,-ասաց քաղաքագետը։