Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Հասարակություն

Ապրիլյանից հետո Սերժ Սարգսյանը մերժեց Բաքվի «Քաղաքակրթությունների ֆորումի» մասնակցությունը,իսկ Նիկոլը՝ հանում է ՀՀ թեկնածությունն հօգուտ Ադրբեջանի․ Էդուարդ Շարմազանով

Ապրիլյանից հետո Սերժ Սարգսյանը մերժեց Բաքվի «Քաղաքակրթությունների ֆորումի» մասնակցությունը,իսկ Նիկոլը՝ հանում է ՀՀ թեկնածությունն հօգուտ Ադրբեջանի։
 
Ակնհայտ է,որ Փաշինյանի ռեժիմն ամեն ինչ արել եւ անում է ՀՀ երբեմնի վստահելի ու կառուցողական բանակցային դիրքերը զրոյացնելու ուղղությամբ։
 
Ավելին, Փաշինյանը հրաժարվեց պաշտպանել ՀՀ ու Արցախի շահը՝ դառնալով ադրբեջանա-թուրքական տանդեմի կամակատար։
 
Հայ-ադրբեջանական «բանակցություններում» փաստացի ներկայացված էր միայն պանթուրքիզմի ու միջնորդների շահերը,բայց ոչ ՝ ՀՀ-ի։
 
Երբ ՀՀ-ն ղեկավար ուներ ,եւ դաշնակից ուներ ,եւ ՝վստահելի գործընկերներ։
 
Իսկ ՀՀ դիրքորոշումն էլ ընկալելի էր միջնորդ երկների եւ,մասնավորապես,դաշնակից ՌԴ-ի համար։
Խոսեմ փաստերով…
 
2016-ի ապրիլին ՌԴ ԱԳՆ Ս.Լավրովն այցելեց Երեւան։
 
Երեւանում Ս.Լավրովը ՀՀ ԱԳՆ Է.Նալբանդյանի հետ հանդես եկավ համատեղ մամուլի ասուլիսով։
 
Լավրովի խոսքով .«Հայաստանը ՌԴ առանցքային գործընկերն է ԱՊՀ տարածաշրջանում»:
 
Այնուհետեւ Ս.Լավրովը նշեց,որ «ՌԴ-ն մերժում ու դատապարտում է Ղարաբաղյան խնդրի ռազմական լուծման փորձերն ու բացառապես պաշտպանում է 1994-1995թթ.զինադադարի փաստաթղթի կետերի իրականացումը»։
 
Այս հայտարարությունը փաստացի նշանակում էր Ադրբեջանի դիվանագիտական ֆիասկոն,քանի որ Ալիեւի նպատակն էր 2016-ի հարձակման հետեւանքով հայկական կողմերին պարտադրել իր համար ավելի նախընտրելի պայմաններով զինադադարի փաստաթուղթ,որտեղ Արցախն այլեւս ստորագրված փաստաթղթի կողմ չի լինի։
 
Սակայն հայոց բանակն ու դիվանագիտությունը նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Ադրբեջանին նման հնարավորություն չտվեց։
 
Ու հենց դա 2016-ի ապրիլին Երեւանում փաստեց ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը։
 
Բայց սա ամենը չէ։
 
Նույն ասուլիսի ժամանակ հայ լրագրողների հարցերին ի պատասխան Լավրովը նշեց ,որ «Թուրքիայի ղեկավարության հայտարարությունները անթույլատրելի են,քանի որ դրանք ոչ թե խաղաղության կոչեր էին,այլ՝ պատերազմի։Եվ Թուրքիայի նման արձագանքն արմատապես դեմ է միջազգային հանրության տեսակետին»։
 
Այս հայտարարություններն արդյունք էին նախ եւ առաջ ՀՀ իշխանությունների պետականամետ ու արդյունավետ քաղաքականության ՝նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ ու նախարար Էդվարդ Նալբանդյանի գործունեության։
 
Բայց Լավրովն Երեւանում նաեւ խոսեց Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումների վերաբերյալ։
 
Լրագրողի հարցին ի պատասխան ,նա նշեց.« Որպես Կազանյան բանակցությունների անմիջական մասնակից կարող եմ ասել,որ Կազանյան փաստաթուղթը Հայաստանը չի մերժել»։
 
Սա հստակ ուղերձ էր,որ ՀՀ ղեկավարության ու միջնորդ պետությունների ,մասնավորապես,ՌԴ -ի կարծիքները համահունչ են ,իսկ ապակառուցողական կողմն Ադրբեջանն է։
 
Սերժ Սարգսյանի ղեկավարման շրջանում,2016-ի պատերազմից հետո ՀՀ-ն հրաժարվեց մասնակցել Բաքվում կայնալիք «Քաղաքակրթությունների ֆորումին»,հստակ նշելով,որ նման հայատյաց քաղաքականություն իրականացնողների հետ ի՞նչ «քաղաքակրթական ֆորում»։
 
Այնպես որ,խնդիրը ոչ թե միջազգային դերակատարների է,այլ նիկոլիստական հակապետական ու ապաշնորհ ռեժիմի մեջ է։