Հս. Կորեան միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է փորձարկել. Տոկիոն, Վաշինգտոնը և Սեուլը դատապարտել են
Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը հայտարարել էր, որ ԿԺԴՀ-ն «շատ կարևոր փորձարկում» է անցկացրել՝ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի հրամանով միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է արձակել, հայտնում է eadaily.com-ը:
Փորձարկման հրապարակում նա ելույթ է ունեցել, որտեղ ընդգծել է, որ իր երկիրը ոչ մի դեպքում չի շեղվի միջուկային զինված ուժերի հզորացման ուղուց։ Կորեայի Հանրապետության զինվորականների տվյալներով՝ ԿԺԴՀ-ի կողմից Ճապոնական ծովի ուղղությամբ արձակված հրթիռը թռել է մոտ 1,000 կմ։
Ճապոնիան, ԱՄՆ-ն և Կորեայի Հանրապետությունը խստորեն դատապարտել են ԿԺԴՀ-ի (Հյուսիսային Կորեա-Խմբ.) կողմից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակումը և դա համարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գործող բանաձևերի խախտում:
Հյուսիսային Կորեայի հարցերով նրանց հատուկ ներկայացուցիչները նաև վերահաստատել են այն դիրքորոշումը, որ Փհենյանի գործողությունները «լուրջ և անմիջական վտանգ են ներկայացնում տարածաշրջանային անվտանգության համար», ինչպես նաև մարտահրավեր են ամբողջ միջազգային հանրությանը:
Տոկիոն, Վաշինգտոնը և Սեուլը պայմանավորվել են նաև շարունակել սերտ համագործակցությունը, մասնավորապես՝ համատեղ տարածաշրջանային զսպման ուժերի ամրապնդման ոլորտում:




















Դավաճանության 8 անսպասելի նշանները
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց
Ինչո՞ւ է ուրբաթ 13-ը համարվում անհաջող
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպք
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին
TRIPP-ը Էրդողանի և Ալիևի նախագիծն է․ Ավետիք Քերոբյան
Հայաստանում կխստացվի վարորդական իրավունքից զրկելու գործընթացը