Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
1993թ մարտի 11-ին կազմավորվել է լեգենդար «Եղնիկներ» զորամասը, որի առաջին հիմնադիր-հրամանատարը եղել է Արցախի Հերոս լուսահոգի Շահեն Մեղրյանը. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին Իրանում պшտերազմը կարող է վերածվել Երրnրդ համաշխարhայինի. Զելենսկի «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել Երեք տասնամյակ անց Վանաձորի բազմազավակ 5 ընտանիքի Սամվել Կարապետյանը նոր բնակարաններ է նվիրել Սպիտակ տունը կարծում է, որ կարող է հանդուրժել նավթի բարձր գները մոտ երեքից չորս շաբաթ, նախքան դրանք կդառնան լուրջ քաղաքական խնդիրՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով Նոր պատերազմը կանխելու միակ տարբերակն ուժեղ լինելն է․ Ավետիք ՉալաբյանԱվտոմեքենա ունենալը թոշակառուի համար թե՛ հարմարավետություն է, թե՛ լրացուցիչ ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան
Քաղաքականություն

Բոլորս գիտենք, թե ինչի է բերելու այս իշխանության մնալը. ընթացքը չփոխվելու դեպքում մենք մի պահից մեր հայրենիքում անելիք չենք ունենալու. Վահե Հովհաննիսյան

Վահե Հովհաննիսյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.

Երբ է գալու բաց խոսելու ժամանակը
 
Մենք խուսափում ենք բաց խոսել այն մասին, թե ինչու չեն հաջողում մեկը մյուսին հաջորդող շարժումները։Մենք չենք էլ փորձում հասկանալ խորքային պատճառները։ Մենք վախենում ենք բարձրաձայն ասել, որ արտահերթ ընտրություններին արդեն որերորդ տարին է՝ պատրաստ չենք։ Մենք միայն շշուկով ենք խոսում այն մասին, որ այսպիսի ընթացքի դեպքում հերթական ընտրություններին նույնպես կարող ենք անպատրաստ լինել։

Մենք հասկանում ենք նաև, որ այս մարդը իրեն նույնացրել է պետության հետ, չի տեսնում իրեն առանց իշխանության, ու բոլոր հնարավոր ու անհնար մեթոդներով փորձելու է մնալ իշխանության։ Բայց մենք բոլորս գիտենք, թե ինչի´ է բերելու այս իշխանության մնալը։ Շատ-շատերը, անգամ սա լավ հասկանալով, անդամագրվել են (բերելով բազմաթիվ «արդարացումներ»)մեծարգոների ենթամշակույթին և նպաստում են երկրի ավերմանը։

Մենք գիտենք, որ հաջող պայքարի, կազմակերպչական լուրջ աշխատանքի  համար մեր ռեսուրսները շատ քիչ են, բայց ձև ենք անում, թե հավատում ենք, որ ահռելի ռեսուրսներ ունեցողները իրոք ռեսուրս չունեն։ Մենք գիտենք, որ ընթացքը չփոխվելու դեպքում մենք մի պահից մեր հայրենիքում անելիք չենք ունենալու, բայց նույնիսկ այդ հրեշավոր հեռանկարը մեզ չի մոտիվացնում ավելի ազնիվ, ավելի գրագետ ու ավելի վճռական պայքարի։

Հանրային դաշտում առողջացման պրոցեսների մասին կարելի կլինի խոսել այն դեպքում, երբ այս հարցերը սկսեն ակտիվորեն ու բաց քննարկվել։ Քանի դա չկա, մեր իրականության նշանաբանը իներցիան է, ու այստեղ էլ մենք գիտենք, թե դա ինչի է հանգեցնելու։
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ