Չեմ բացառում, որ պարոն Քոչարյանը կամովին ներկայանա կալանավայր․ փաստաբան
Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դարբինյանը փոփոխեց առաջին ատյանի դատարանի՝ մայիսի 18-ի որոշումը և 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց կալանավորումը։
«Այս պահին չենք ուզում մեկնաբանել, մեր կարծիքը վաղուց հայտնի է թե՛ դատավորի, թե նրա կայացրած հնարավոր բոլոր դատական ակտերի վերաբերյալ։ Ավելի մանրամասն մեկնաբանություններ հետագայում կներկայացնենք»,- այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։
Հարցին՝ արդյոք սպասելի՞ էր իր պաշտպանյալի նկատմամբ դատարանի կայացրած այսօրվա որոշումը, փաստաբանը պատասխանեց․ «Երբ խոսքը գնում է տվյալ դատավորի մասին բոլոր հնարավոր որոշումներից անպայման առավել հավանական որոշումը, որ նա կարող է կայացնել` այն է, որն առավել շատ հակասում է օրենքին։ Դա ավանդույթ է, և տվյալ դատավորը ձգտում է կայացնել որոշում, որն առավել հեռու է գործող օրենքներից»,- նշեց նա։
«Հստակ չեմ կարող ասել, բայց անկախ մեր վերաբերմունքից դատարանի որոշմանը, իհարկե գործընթացը կկատարվի։ Օրենքը ինչպես նախատեսում է` այդպես էլ կլինի։ Չեմ բացառում, որ պարոն Քոչարյանն ինքը՝ կամովին ներկայանա կալանավայր»,-ասաց Հայկ Ալումյանը։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի