Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Շնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին Իրանում պшտերազմը կարող է վերածվել Երրnրդ համաշխարhայինի. Զելենսկի «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել Երեք տասնամյակ անց Վանաձորի բազմազավակ 5 ընտանիքի Սամվել Կարապետյանը նոր բնակարաններ է նվիրել Սպիտակ տունը կարծում է, որ կարող է հանդուրժել նավթի բարձր գները մոտ երեքից չորս շաբաթ, նախքան դրանք կդառնան լուրջ քաղաքական խնդիրՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով Նոր պատերազմը կանխելու միակ տարբերակն ուժեղ լինելն է․ Ավետիք ՉալաբյանԱվտոմեքենա ունենալը թոշակառուի համար թե՛ հարմարավետություն է, թե՛ լրացուցիչ ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան
Քաղաքականություն

1 մլրդ 658 մլն դրամ՝ նախագահի աշխատակազմին՝ ոչինչ չանելու համար

Եկող տարվա պետական բյուջեի նախագծով ՀՀ նախագահի աշխատակազմին կհատկացվի 1 մլրդ 658 մլն դրամ, ինչն ընթացիկ տարվա հատկացումից պակաս է 6.4 տոկոսով: Ընթացիկ ծախսերը կկազմեն 1 մլրդ 617 մլն դրամ, կապիտալ ծախսերը՝ 41 մլն դրամ: Բյուջետային առաջարկը երեկ ներկայացրել են խորհրդարանում, իսկ առաջիկայում այն ամբողջական փաթեթի մեջ կներկայացվի խորհրդարանի նիստում։

Մինչ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը ներկայացնում էր բյուջեի սպասվող ծախսերը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Կոլումբիայում է, մասնակցում է Կլիմայական փոփոխությունների համաժողովին, հանդիպումներ ունենում տարբեր ղեկավարների հետ, կարճ ասած, բյուջեի հաշվին կյանքը վայելում։

ՀՀ նախագահի ինստիտուտը Նիկոլ Փաշինյանի օրոք դարձել է բացառիկ կույրաղիք, իսկ նախագահի պաշտոնում Խաչատուրյանի նշանակումն ու պաշտոնավարումն ընդամենը կառավարության կամքը և ՔՊ ընդունած վիճահարույց օրենքները դակելու գործիք։ Այս իրավիճակը, իհարկե, ձեռք է տալիս «պատվավոր թոշակառու» Խաչատուրյանին, ով պետության հաշվին կյանքն է վայելում՝ տարեկան մի քանի տասնյակ այցեր անելով։

Այն, որ նախագահականը վաղուց այլևս ոչ մի բանի պետք չէ, ակնհայտ է դառնում նույնիսկ այդ կառույցում առկա թափուր աշխատատեղերից։ Նախագահի աշխատակազմը մինչ օրս ղեկավար չունի, ընդամենը մեկ տեղակալ է, որն էլ  կատարում է ղեկավարի պարտականությունները։ Թափուր են վեց վարչություններից երկուսի պետերի պաշտոնները, բազմաթիվ այլ, բարձր վարձատրվող պաշտոններ, որոնց բացակայությունը, թեպետ, որևէ ազդեցություն և հետևանք չունի պետության համար։ Ընդհակառակը, նույնիսկ, եթե նախագահի աշխատակազմը ցրեն ողջ կազմով, դա զրոյական ազդեցություն կարող է ունենալ։

2015 թ. Սահմանադրությունը նախագահի լիազորություններն էապես կրճատել էր, իսկ Վահագն Խաչատուրյանն ու իր աշխատակազմն ինքնակամ բոլոր լիազորությունները նվիրել են գործադիրին։ Ոչ մի խնդիր, կարևորը ժամանակին դակում են օրենքները, երբեք չեն ընդդիմանում իշխանության քայլերին, փոխարենը երաշխավորված բարձր աշխատավարձ են ստանում։

Նարե Աստանյան