Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Շնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին Իրանում պшտերազմը կարող է վերածվել Երրnրդ համաշխարhայինի. Զելենսկի «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել Երեք տասնամյակ անց Վանաձորի բազմազավակ 5 ընտանիքի Սամվել Կարապետյանը նոր բնակարաններ է նվիրել Սպիտակ տունը կարծում է, որ կարող է հանդուրժել նավթի բարձր գները մոտ երեքից չորս շաբաթ, նախքան դրանք կդառնան լուրջ քաղաքական խնդիրՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով Նոր պատերազմը կանխելու միակ տարբերակն ուժեղ լինելն է․ Ավետիք ՉալաբյանԱվտոմեքենա ունենալը թոշակառուի համար թե՛ հարմարավետություն է, թե՛ լրացուցիչ ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան
Քաղաքականություն

Սերժ Սարգսյանի նախագահության ողջ շրջանում Ցեղասպանության ճանաչման գործընթացը եղել է ոչ միայն առաջնային, այլև առանցքային վեկտորներից մեկը. Հովասափյան

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
Հայաստանյան իշխանությունների թրքահաճո քաղաքականություն վարելու մասին փաստական ապացույցներ փնտրելու կարիք չկա, դրանում համոզվել ենք տասնյակ անգամներ։ Նիկոլ Փաշինյանն ու իր վարչական մեքենան լռելյայն կատարում ու իրականցնում են այն քաղաքական կուրսը, որի մասին ցանկացած թուրքական ղեկավար երբևիցե կերազեր։ Անխոս, գլուխները կախ «Փաշինյան և ընկերներ» կորպորացիան թուրքական օրակարգը ոչ միայն սպասարկում են, այլ անկյունաքարային թզերը պետական մակարդակով գեներացնում, և հերթով ջարդում հայկական բոլոր «պատմական կաղապարները»՝ ինչպես ժամանակին պահանջում էին իրենց դրսի տերերը։

Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանն իր խոսույթում, այդ թվում՝ միջազգային հարթակներում, ընդհանրապես ոչ մի բառ չի բարձրաձայնում Հայոց Ցեղասպանության՝ հայոց պատմության այդ դառը դրվագի, մասին, ավելին՝ փորձում է հանրությանը դուրս բերել այդ օղակից և այն ներկայացնել որպես պատմության մեջ տեղի ունեցած ընդամենը շարքային իրադարձություն։ Այսինքն, մենք ապրում ենք մի այնպիսի իրավիճակում, երբ ՀՀ փաստացի ղեկավարը լծված է Ցեղասպանության «լեգիտիմացման» գործընթացին՝ անհասկանալիորեն արդարացնելով օսմանյան կայսրությունում 20-րդ դարասկզբին տեղի ունեցածը։

Ավելին, բացեիբաց տեսնում ենք, թե ինչպես են Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը հլու-հնազանդ պանթյուրքիստների իղձերի իրականացման գործընթացին տեղը տեղին քավորություն անում։ Փաշինյանը բաց տեքստով հայաստանյան խոսույթում բացառապես թուրքական օրակարգի տարբեր բաղադրիչներ է գեներացնում։
Ժամեր առաջ խորհրդարանում 2025 թվականի պետբյուջեի քննարկման ժամանակ Արարատ Միրզոյանը հայտարարել է, թե՝ «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը ԱԳՆ-ի օրակարգում թիվ մեկ առաջնահերթությունը չէ»։ Եթե անկեղծ ասեմ, ես հակառակում կզարմանայի, եթե ասեր, որ «այդ հարցը մեր ԱԳՆ-ի թիվ մեկ գերխնդիրն է»։

Եվ ահա, սրանց նման կառավարիչներն էլ այսօր փորձում են հայկական խնդիրների մասին բարձրաձայնել ու ՀՀ «շահերը» ներկայացնել թուրք-ադրբեջանական բանակցություններում, ավելին, ամենօրյա ռեժիմով հանրային տարբեր հարթակներից «խաղաղության» մասին ֆեյք օրակարգեր շահարկում։

Իրավիճակի զավեշտը կայանում է նրանում, որ թուրքի հետ «քիրվայություն» անողները, ովքեր հեզիկ-նազիկ պարում են թուրքական մուղամի տակ, տարբեր առիթներով, փորձում են անմեղսունակ ձևակերպումներով խոսել Սերժ Սարգսյանի անձի ու նրա վարած քաղաքական կուրսի մասին։

Մի քանի թեևակի հիշեցում Սերժ Սարգսյանի՝ Հայոց Ցեղասպանության հետ կապված քաղաքականության և այդ գործընթացի ճանաչման ու դատապարտման մասին։
Սերժ Սարգսյանը ոչ միայն եղել է Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացի ջատագովն, այլ իր կառավարման տարիներին Ցեղասպանության ճանաչման գործընթացի աշխարհագրությունը կտրուկ մեծացել է։ Միայն 2015-ին Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Հայաստան կատարած պետական ու պաշտոնական այցերը ասվածի վառ օրինակն են։

Ցեղասպանության տարելիցի միջոցառումները 2015-ին բավական երկար ժամանակ դարձել էին համաշխարհային իրադարձություն և միջազգային մամուլի էջերից չին իջնում։ 100-ամյակի շրջանակներում Հայաստան էին ժամանել չորս երկրների ղեկավարներ, որից երկուսը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկների ղեկավարներ՝ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսուա Օլանդը։ Բացի այդ նույն ժամանակահատվածում հիմնադրվեց նաև «Ընդդեմ ցեղասպանության գլոբալ ֆորումը», որի առաջին միջոցառմանը մասնակցել են 60-ից ավելի երկրների խորհրդարանական բարձրաստիճան պատվիրակություն՝ մոտ 300 պատգամավորներ, այդ թվում միջազգային տարբեր հեղինակավոր կազմակերպությունների ղեկավարներ, գիտական մեծ շրջանակներ։

Երրորդ նախագահի կառավարման տարիներին տարբեր երկրների պառլամենտների կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման փաստը խոսում է այն մասին, թե ինչ առանցքային և գերկարևոր պետական ուշադրություն է եղել կենտրոնացված այս հարցի վերաբերյալ։ Մասնավորապես, 2010-2017 թվականների ընթացքում 14 երկիրը և միջազգային կառույց Ցեղասպանությունը դատապարտող բանաձև է ընդունել։

Վստահաբար կաորղ ենք փաստել, որ Սերժ Սարգսյանի նախագահության ողջ շրջանում Ցեղասպանության ճանաչման գործընթացը եղել է ոչ միայն առաջնային, այլև առանցքային վեկտորներից մեկը, ինչից Նիկոլ Փաշինյանը առանց վարանելու հրաժարվեց: