Հայտնաբերվել են մեծ քանակի տարատեսակ թմրամիջոցներ. բացահայտում
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն են իրացրել Աբովյանի քննչական բաժնի, ոստիկանության Կոտայքի բաժնի աշխատակիցների և մայրաքաղաքի պարեկների հետ. հոկտեմբերի 30-ին Երևանի Թևոսյան փողոցում, թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալվել և, իրենց վարած «ԳԱԶ-3110» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Կոտայքի բաժին են ներկայացվել 52 և 53 տարեկան երկու տղամարդիկ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, 52-ամյա տղամարդու մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոց:
«Փաստերի ճնշման տակ 53-ամյա տղամարդը չժխտեց, որ մեքենայում եղած սուբուտեքսը 10 հազար դրամով գնել է Ջրվեժ գյուղում` իր ծանոթից: Իրավապահներն արդեն գիտեին ծանոթի ինքնությունը:
Նախաձեռնվեց քրեական վարույթ: Հայտնաբերվեց ու այս դեպքում արդեն թմրամիջոց ապօրինի իրացնելու կասկածանքով ձերբակալվեց նաև Ջրվեժի 56-ամյա բնակիչը և, իր վարած «Մերսեդես»-ով հանդերձ, տեղափոխվեց բաժին:
Վարույթի շրջանակներում նույն օրը 56-ամյա տղամարդու բնակության վայրում կատարվեց խուզարկություն. հայտնաբերվեցին 1 կգ 452 գրամ մարիխուանա, 15 գրամ մեթամֆետամին, 2,5 գրամ կոկաին, մեկ գրամ հերոին, 2 գրամ հաշիշ, մեկուկես հաբ սուբուտեքս և 170 մլ մեթադոն տեսակի թմրամիջոցներ ու հոգեմետ 110 դեղահաբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի