Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հրատապ ուղերձ. Փաշինյան մի արա այդ բանը, մի պառակտիր մեր ժողովրդին․ Նարեկ ԿարապետյանՈւկրաինայում գտնվող եվրոպական nւժերը կկարողանան հետ մղել ՌԴ զnրքերը. Գերմանիայի կանցլերԵՄ-ն 2026 թվականին կարող է ֆինանսական օգնություն չտրամադրել Վրաստանին 30-ամյա երիտասարդը գողացել է 30 գլուխ ոչխար՝ պատճառելով մոտ 2 500 000 դրամի վնաս. գողությունը բացահայտվել էՖրանսիայում հաքերները 16.4 միլիոն մարդու անձնական տվյալներ են գողացել՝ հարձակվելով ՆԳՆ համակարգերի վրա․ FigaroՎերջին ամերիկյան ցենտները աճուրդում վաճառվել են 16.7 միլիոն դոլարով Ուկրաինայի ֆինանսավորման 2 տարբերակ կա՝ ռուսական ակտիվների կամ ԵՄ վարկերի միջոցով. Ուրսուլա ֆոն դեր ԼեյենԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Տոյոտան» (տեսանյութ) Մեզ պետք է առաջնորդ, որը մեզ կմիավորի, ոչ թե կպառակտի․ «Մեր ձևով»Քաղցկեղը դատավճիռ չէ․ կայացել է City of Smile բարեգործական հիմնադրամի ամենամյա գալա-ընթրիքը, որի գլխավոր գործընկերն է «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը Դեկտեմբերի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը կայցելի Հայաստան ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը«Առաքելություն Բարություն»․ Ռուսաստանից ժամանած մասնագետներն օգնել են զարգացման առանձնահատկություններ ունեցող հայ երեխաներին Գորիսում հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 21-06»-ում Պատրաստ կլինեմ մենամարտել թեկուզ 10, թեկուզ 5 oր առաջ. Ծառուկյանը բացահայտում Է ծրագրերըԴեկտեմբերի 18-ին 17:00-ին կգրոհե՞ն Մայր Աթոռը, ինչո՞ւ են շարժվելու դեպի ՎեհարանՌուսական ակտիվների վերաբերյալ համաձայնության հասնելու հավանականությունը «50-50» է. ՄերցԲարի գալուստ ID տաղավար․ Big Christmas Market«Ամիսների տանջանքը պարզապես 3 րոպեի համար էր». Ալբերտը՝ «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի էմոցիաների մասինՄարդկանց անհրաժեշտ է իրական այլընտրանք, ոչ թե հինն ու ձախողվածը․ Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

«Կարմիր գծերը» և ուրացման շարունակական ընթացքը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նախօրեին հայտարարել է. «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր թիվ մեկ առաջնահերթությունը չէ։ Պատմության ողբերգական անցքերը, Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրելը կամ դա թիվ մեկ առաջնահերթություն դարձնելը, անշուշտ, ԱԳՆ օրակարգը չէ»: Ավելին, «պատմության ողբերգական անցքերի» պահով Նիկոլ Փաշինյանի ԱԳ նախարարի հայտարարությունը մեկին մեկ համընկնում է թուրքական ներկայիս (ասենք՝ նաև նախորդների) այն ժխտողական մոտեցումն արտացոլող ձևակերպմանը, որ ոչ մի Հայոց ցեղասպանություն էլ չի եղել, եղել է Առաջին աշխարհամարտ, որի ընթացքում եղել են «ողբերգական անցքեր», որոնք հիմա պիտի, թերևս, միայն պատմաբանները ուսումնասիրեն, այն էլ՝ թուրքական սրբագրված «արխիվների» հիման վրա:
 
Այս առնչությամբ շատերը հիշեցին ու հիշեցրեցին 2005 թվականին Ռեջեփ Էրդողանի (այն ժամանակ՝ Թուրքիայի վարչապետ) կողմից Հայաստանի այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված նամակը, որի բովանդակությունը նույնությամբ կրկնում է հիմա ՀՀ անունից հանդես եկող Արարատ Միրզոյանի բարձրաձայնած, կներեք արտահայտության համար, դիրքորոշումը: Չնայած, ի՜նչ դիրքորոշում, եթե նրա հայտարարությունը Հայոց ցեղասպանության հրապարակային ուրացման բացահայտ արտահայտություն է: Բնական է, որ այդ հայտարարությունը չվրիպեց ինչպես ընդդիմության, այնպես էլ, առհասարակ, քաղաքականապես ակտիվ «ոչ նիկոլական» հանրության ներկայացուցիչների ուշադրությունից: Բայց, մյուս կողմից, ասել, թե՝ Հայոց ցեղասպանությունն ուրանալու և հարցականի տակ դնելու մասին Փաշինյանի արտգործնախարարի հայտարարությունն անակնկալ է, ազնիվ չի լինի:
 
Իրականում այս անձինք՝ Նիկոլ Փաշինյանը, իր քպական ամբողջ թիմը, իհարկե, որդեգրել և իրականացնում են առնվազն ոչ Հայաստանի շահերից բխող քաղաքականություն: Այդ համատեքստում էր Արցախն աղետի ու հայաթափման ենթարկելը, այդ համատեքստում է հայ-ռուսական հարաբերությունների փչացումը, այդ համատեքստում են հայ ժողովրդի պատմության, պատմական հիշողության դեմ դիվերսիաները, Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակումները, հայկական հանրության պառակտումը, ներքին ատելության սերմանումը, երկրի տնտեսական ու պաշտպանական խարխլումը: Ու, ախր, սա էլ մի անսպասելի կամ աներևակայելի դրսևորում ու երևույթ չէ: Այնպես չէ, էլի, թե ամեն ինչ լավ էր, մեկ էլ հանկարծ Արարատ Միրզոյանն այդպիսի թրքահաճո հայտարարություն արեց: Փաշինյանի ու ՔՊ-ի «ուրացումային» մոտեցումն ամենևին էլ նոր երևույթ չէ: Ավելին, դրա «շորշոփները» կարելի է գտնել դեռևս «ընդդիմադիր» ու խմբագրապետ Փաշինյանի հոդվածներում, հայտարարություններում:
 
Ամեն հայկականը ծաղրելը, ավանդական արժեքները, պատմական իրողությունները նենգախեղված ու ծաղրական ներկայացնելը, Արցախը, ազատագրված տարածքները ադրբեջանական համարելը, ահա, այդ ամենը հո նորությո՞ւն չէին: Շարունակությունը պետք է համարել 2018ին իրագործված իշխանազավթումը, որից հետո այս թիմը լծվեց իր քանդիչ ծրագրերի իրականացմանը: Իշխանազավթման սցենարիստն, ինչ խոսք, առանձնահատուկ «Օսկարի» է արժանի, քանի որ երկրաքանդությունը, Արցախի հանձնմանն ուղղված գործողությունները քողարկվում էին «ուռռա-հայրենասիրական» կոչերով, արդարության ու կոռուպցիայի դեմ պայքարի աղաղակներով, պրիմիտիվագույն պոպուլիզմով: Բայց... աշխատեց: ՔՊ-ի ուրացման հերթական ակորդը կարելի է համարել կրթական, գիտական, համակարգերի կազմաքանդման, Արցախի խնդիրը ինքնորոշումից տարածքային վեճի բովանդակային ձևախեղման, բանակի ու նկատելի զինվորականների վարկաբեկման և նմանօրինակ այլ դրսևորումները:
 
Դե, «կանտրոլնի կրակոցն» էլ, թերևս այն է, որ Արցախն աղետի մատնելուց, ապա նաև բացահայտ ուրանալուց հետո թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ նրան ներկայացնող «նիկոլփաշինյանները» առանձնապես ձևականությունների ու քողարկումների հետևից չեն ընկնում: Պարզապես իրենց բոլոր ավերակիչ, կործանարար քայլերն ու որոշումները փաթեթավորում են «ինքնիշխանության», «ՀՀ 29800 քառակուսի կիլոմետրը պահելու», «խաղաղության» մասին, կներեք, «կտերով»: Բուն ուրացման դրսևորումները այնքան շատ են ու գրեթե ամենօրյա ռեժիմով, որ նույնիսկ առանձին հիշեցնելու կարիք էլ գուցե չկա: Արցախի մասին նշեցինք: Բուն ՀՀ տարածքների ուրացումը և սեփական հողի վրա ապրելու հայ մարդկանց բնական իրավունքի ուրացումը՝ վերադիր, լինի դա Սև լճի, Կիրանցի, Ներքին Հանդի, թե Հայաստանի մեկ այլ վայրում: Արժե հիշեցնել նաև Հայոց ցեղասպանության ուրացմանը նպատակաուղղված այն «նիկոլփաշինյանի» հայտարարությունը, թե՝ պետք է բոլոր 1,5 միլիոն զոհերի անունները հերթով պարզել, ստուգել, ճշտել...
 
Էլի բաներ կարելի է ասել, բայց առանց լրացուցիչ ու, առավել ևս, հուզական (այլ կերպ հնարավոր չէ այս զգայուն հարցում) արտահայտությունների էլ պարզ է, թե ի դեմս Արարատ Միրզոյանի ու, առավել ևս՝ Նիկոլ Փաշինյանի, ինչի հետ գործ ունենք: Զուտ քաղաքական տեսակետից անհրաժեշտ է նկատել հետևյալը. Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բացարձակապես կորցրել է լեգիտիմությունը: Այդ իշխանությունը ձևավորվել է 2021-ի ԱԺ ընտրությունների արդյունքներով, որտեղ ՔՊ-ն խոստացել, ապա, որպես կառավարություն, իր գործունեության ծրագրում (գործող փաստաթուղթ է) ամրագրել է, որ հետամուտ է լինելու Արցախի ինքնորոշման իրավունքի իրացմանն ու անվտանգության երաշխավորմանը, և դրժել է իր խոստումը, ծրագիրը, ամրագրել է, որ ազգային նպատակ է Հայոց ցեղասպանության ճանաչումը, իսկ հիմա արդեն բացեիբաց դրժում է իր գրավոր պարտավորությունը: Իսկ ո՞ւմ է պետք նման «իշխանությունը»: Պետք է Թուրքիային, շատ է պետք Ադրբեջանին: Գուցե էլի որոշ աշխարհաքաղաքական կենտրոնների: Միայն թե ոչ Հայաստանին ու հայ ժողովրդին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում