Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել
Տնտեսություն

Նախորդ տարվա համեմատությամբ վճարած հարկերի աճի ցուցանիշով առաջատար է Զանգեզուրի ՊՄԿ-ն՝ +31,3 մլրդ դրամ

Հրապարակվել է երրորդ եռամսյակի խոշոր հարկ վճարողների վերաբերյալ տվյալները։  ԿԲ խորհրդի անդամ Արտակ Մանուկյանը ներկայացրել  է վերլուծության հիմնական արդյունքները։  
  • 2024թ. հունվար-սեպտեմբերին 1000 խոշորագույն հարկ վճարողների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը կազմել է 1,32 տրլն դրամ, ինչը միայն 4 տոկոսով է բարձր նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից։
  • 10 խոշորագույն հարկ վճարողների վճարած հարկերը աճում են առաջանցիկ տեմպով, ինչը մեծացնում է խզումը առաջատարների և ցանկը եզրափակողների միջև։ Մասնավորապես առաջին և վերջին 100-յակի ընկերությունների կողմից պետական բյուջե վճարված հարկերի մեծության հարաբերակցությունը 2024թ. 9 ամիսների համար կազմել է 30 անգամ, ինչը փոքր-ինչ բարձր է նախորդ տարվա համեմատ։ Առաջին և վերջին տասնյակի հարկատուների վճարած հարկերի հարաբերակցությունը 2024-ին 133 անգամ է, ինչը նախորդ տարվա համեմատ էլ ավելի բարձր է :
  • Մեկ այլ կարևոր միտում է 1000 հարկատուների ցանկում ընդգրկված ընկերությունների կողմից ՀՀ պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծության կառուցվածքում ուղղակի հարկերի (շահութահարկ և եկամտային հարկ) տեսակարար կշռի փոփոխությունը՝ նախորդ տարվա համեմատ: 2024թ. հունվար-սեպտեմբերին 1000 հարկատուների վճարած հարկերի ընդհանուր մեծության 35,7%-ը կազմել են ուղղակի հարկերը: Նախորդ տարի այս ցուցանիշը մեկ տոկոսային կետով ցածր էր:
  • Միևնույն ժամանակ, 1000 հարկատուների ցանկի առաջին 100 ընկերությունների հարկային վճարումների ընդհանուր մեծության 33,8%-ը ուղղակի հարկերն են ինչը ցածր է նախորդ տարվա 35,1% մակարդակից։
  • 2024թ. առաջին 9 ամիսների արդյունքներով, 88 հարկատուի ուղղակի հարկի վճարումները գերազանցել են 1 մլրդ դրամը: Նախորդ տարի այդպիսի կազմակերպությունների թիվը 79 էր, իսկ 2022-ին՝ 61։
  • 2024թ. հաշվետու ժամանակահատվածում 100 մլն դրամը գերազանցող չափով ուղղակի հարկեր են վճարել 673 ընկերություններ, 2023-ին հանրապետությունում գործել է 603 այդպիսի կազմակերպություն:
  • Առաջին 100-յակի միջին վիճակագրական հարկատուն 2024-ի առաջին երեք եռամսյակների արդյունքներով վճարել է 7,7 մլրդ դրամի հարկ (2023-ին` 7,1 մլրդ դրամ), որից շահութահարկը` 1,4 մլրդ դրամ (2023-ին` նույնչափ), եկամտային հարկը` 1,2 մլրդ դրամ (2023-ին` 1,1 մլրդ դրամ), ԱԱՀ-ն` 2,9 մլրդ դրամ (2023-ին` 2,8 մլրդ դրամ), ակցիզային հարկը` 812 մլն դրամ (2023-ին` 736 մլն դրամ):
  • Վերջին 100-յակի միջին վիճակագրական հարկատուն 2024թ. առաջին 9 ամիսների արդյունքներով վճարել է մոտ 260 մլն դրամի հարկ, նույնքան, ինչ նախորդ տարի, շահութահարկը` 37 մլն դրամ (2023-ին` 29 մլն դրամ), եկամտային հարկը` 58 մլն դրամ (2023-ին` 64 մլն դրամ), ԱԱՀ-ն` 123 մլն դրամ (2023-ին՝ 110 մլն դրամ):
  • Դիտարկվող ժամանակահատվածում նշանակալի կերպով փոխվել է նաև ցանկում ներառված հարկատուների տարածքային բաշխվածությունը։ Այսպես, Երևանում գրանցված հարկատուների թիվը ցանկում ներառվածների 82%-ն է, ինչը նախորդ տարվա համեմատությամբ փոքր-ինչ աճել է։ Մինչդեռ նրանց մասնաբաժինը վճարած հարկերի ընդհանուր ծավալում 2024-ին կազմել է 81,3%, ինչը 0,7 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա մակարդակից։
  • Նախորդ տարվա համեմատությամբ վճարած հարկերի աճի ցուցանիշով առաջատար են Զանգեզուրի ՊՄԿ-ն՝ +31,3 մլրդ դրամ, ՄՈԲԱՅԼ ՍԵՆԹՐ ԱՐԹԸ՝ +19 մլրդ դրամ, ԳՐանդ Տոբակոն՝ + 8,8 մլրդ դրամ, Ագարակի ՊՄԿ-ն՝ +5,8 մլրդ դրամ, Սոֆթ Կոնստրակտը՝ +5,2 մլրդ դրամ, Դիջիթեյնը՝ +5,1 մլրդ դրամ։