Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
1993թ մարտի 11-ին կազմավորվել է լեգենդար «Եղնիկներ» զորամասը, որի առաջին հիմնադիր-հրամանատարը եղել է Արցախի Հերոս լուսահոգի Շահեն Մեղրյանը. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին Իրանում պшտերազմը կարող է վերածվել Երրnրդ համաշխարhայինի. Զելենսկի «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել Երեք տասնամյակ անց Վանաձորի բազմազավակ 5 ընտանիքի Սամվել Կարապետյանը նոր բնակարաններ է նվիրել Սպիտակ տունը կարծում է, որ կարող է հանդուրժել նավթի բարձր գները մոտ երեքից չորս շաբաթ, նախքան դրանք կդառնան լուրջ քաղաքական խնդիրՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով Նոր պատերազմը կանխելու միակ տարբերակն ուժեղ լինելն է․ Ավետիք ՉալաբյանԱվտոմեքենա ունենալը թոշակառուի համար թե՛ հարմարավետություն է, թե՛ լրացուցիչ ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան
Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը դարձել է թուրքական ԶԼՄ-ների աստղը

Նախօրեին Հայաստանի խորհրդարանում արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի վերաբերյալ, լայն արձագանք է գտել թուրքական մամուլում։ Ազգային ժողովում հարցերին պատասխանելու ժամանակ, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր թիվ մեկ առաջնահերթությունը չէ։

Միրզոյանը նաև բացահայտ կրկնել էր թուրքական նարատիվները՝ պատմաբանների հանձնաժողովի մասին՝ փաստացի դառնալով ժխտողականության դրոշակակիրը Հայաստանում։ Թուրքական ԶԼՄ-ներում Միրզոյանի այս հայտարարությունն անվանել են «անսպասելի», «զարմանալի», «կարծրատիպերը քանդող» և նմանատիպ այլ հոմանիշներով։

Եվրոպական որոշ երկրներում, ի դեպ, նման կարծիք հայտնելու համար Արարատ Միրզոյանին քրեական պատասխանատվության կենթարկեին՝ Հայոց ցեղասպանության ժխտման հոդվածով։

Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ, ՀՀ-ում արտգործնախարարի կարգավիճակ ունեցողի հայտարարությունը խոսում է ոչ միայն գործող իշխանության` թուրքական առաջնահերթություններով առաջնորդվելու, այլ Հայաստանի անվտանգությունը նոր հարվածի տակ դնելու մասին։ Պատգամավորը հիշեցրել է, որ հայ-թուրքական գործընթացի տարբեր փուլերում` անկախության հռչակումից մինչև Սերժ Սարգսյանի նախաձեռնած «ֆուտբոլային դիվանագիտություն», թեման միշտ պահվել է արտաքին քաղաքականության առաջնային օրակարգում: «Ցեղասպանության ժխտումը հղի է նոր ողբերգություններով և նաև սրանով է պայմանավորված, որ մեծ թվով երկրներ, դրանց խորհրդարանները ոչ միայն դատապարտել, ճանաչել են Թուրքիայի կողմից Ցեղասպանության իրականացումը, այլ տարաբնույթ բանաձևեր են ընդունել»,- նշել է Աբրահամյանը:

Մանե Սահակյան