Anker ընկերությունը պատրաստվում է թողարկել նոր պորտատիվ արևային վահանակ՝ Solix PS100-ը, որը փոքր չափսերով է
Համաձայն հայտնված տեղեկությունների` Anker ընկերությունը պատրաստվում է թողարկել նոր 100W արևային մարտկոց, որը, հավանաբար, կոչվում է Solix PS100: Ընդ որում, որոշ տարբերություններ կան այդ նոր մոդելի և նույն ընկերության նախկինում թողարկված Solix PS100 վահանակի միջև, գրում է Ixbt.com-ը:
Anker-ը պնդում է, որ նոր Solix PS100-ը կլինի աշխարհի ինտեգրված տակդիրով ամենակոմպակտ 100 Վտ հզորությամբ արևային մարտկոցը: Այդ վահանակը, երբ ծալվում է, նվազնում է իր ամբողջական չափերը մոտավորապես ութ անգամ, ծալված վիճակում նրա չափերն են` 35,5 x 27,7 x 6,5 սմ, կշիռը` 3,5 կգ: Համեմատության համար նշենք, որ հին PS100-ի չափերը 55,6 x 60,7 x 3,3 սմ են, երբ ծալված են և կշռում է 4,8 կգ:
Ինտեգրված տակդիրը կապահովի հարմար տեղադրություն, բացի դա, վահանակը կունենա MC4 միակցիչ և IP67 աստիճանի պաշտպանություն փոշուց և խոնավությունից։ Solix PS100 մոդելի էներգիայի փոխակերպման գործակիցը 23% է: Նոր ապրանքի արժեքը կարող է լինել 200-ից 300 դոլար, իսկ հին տարբերակն արժեր 299 դոլար:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի