Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել
Աշխարհ

ԱՄՆ նախագահական ընտրությունների գլոբալ ազդեցությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները նաև գլոբալ նշանակություն ունեցող իրադարձություն են, քանի որ այն ունի աշխարհում ամենամեծ ազդեցությունը, ամենախոշոր տնտեսությունը, ամենազարգացած տեխնոլոգիական սեկտորը և ամենահզոր ռազմական ուժերը։ Եվ ԱՄՆ-ի կողմից վարվող արտաքին քաղաքական ուղեգծից շատ հարցեր են կախված։ Դրա համար էլ աշխարհի տարբեր մասերում ուշի ուշով հետևում են ԱՄՆ-ում ընթացող ընտրական գործընթացներին։ Նախագահի թեկնածու Հարիսը, չնայած որոշակի արտաքին քաղաքական մոտեցումների վերանայմանը, հիմնականում հավատարիմ է մնում գործող նախագահ Բայդենի վարչակազմի վարած քաղաքականությանը այն համատեքստում, որ շարունակելու է աջակցությունը եվրոպացի դաշնակիցներին ՆԱՏՕ-ի շրջանակներում և համագործակցությունը կլիմայի փոփոխության դեմ պայքարի հարցում։
 
Մինչդեռ Թրամփը պահանջում է, որ ՆԱՏՕ-ի անդամ պետություններն ավելացնեն իրենց ռազմական ծախսերը մինչև ՀՆԱ-ի 2 տոկոս և հույս չդնեն, որ ԱՄՆ-ը պետք է միշտ ապահովի իրենց անվտանգությունը։ Այս ամենի արդյունքում արևմտյան ռազմաքաղաքական դաշինքի ներսում կարող են խորանալ տարաձայնություններն ու ֆրակցիոնիզմը։ Մյուս կողմից էլ՝ մամուլի հրապարակումների համաձայն, որոշակի ԵՄ պաշտոնյաներ այնպիսի դիրքորոշում են հայտնում, որ Թրամփի հաղթանակը իրենց համար ավելի օգտակար է, քանի որ առիթ է տալու մտածել Եվրոպայի համար ինքնուրույն պաշտպանական համակարգի մասին, որը հնարավորություն կտա դիմակայել առկա մարտահրավերներին։ Տնտեսական առումով ևս եվրոպացիներն անհանգստանալու առիթ ունեն Թրամփի ընտրվելու դեպքում, քանի որ արդեն նրա պաշտոնավարման մեկ ժամկետը ցույց է տվել, որ Թրամփը պրոտեկցիոնիստական քաղաքականություն է վարելու և տեղական արտադրողների շահերը պաշտպանելու համար բարձրացնելու է մաքսատուրքերը նաև ԵՄ-ից որոշակի արտադրանքի ներմուծման համար։
 
Լատինական Ամերիկան և Հյուսիսային Ամերիկան նույնպես ուշադիր հետևում են: Թրամփի երկրորդ վարչակազմը կարող է վերսկսել լարվածությունը միգրացիայի և առևտրի շուրջ՝ ազդելով հատկապես Մեքսիկայի և Կանադայի վրա: Ինչ վերաբերում է Չինաստանին, ապա ԱՄՆ նախագահի երկու թեկնածուների ընտրության դեպքում էլ հարաբերություններում առկա լարվածությունը շարունակվելու է, ինչը պայմանավորված է տնտեսական մրցապայքարով և Թայվանի հարցում Չինաստանի մտադրությունները զսպելու հանգամանքով։ Ուստի, անկախ նրանից, թե նախագահի որ թեկնածուն է հաղթանակ տանելու, ակնկալվում է, որ ԱՄՆ-ի աջակցությունը Թայվանին շարունակվելու է, իսկ համագործակցությունը Հարավային Կորեայի, Ճապոնիայի, Ֆիլիպինների հետ խորանալու է։ Արևմուտքը շարունակելու է Չինաստանին զսպելու համար օգտագործել այնպիսի միջազգային հարթակներ, ինչպիսիք են Քառակողմ անվտանգության երկխոսությունը (QUAD) և AUKUS եռակողմ պաշտպանական դաշինքը։
 
Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ը փորձելու է ավելի խոր փոխգործակցության դաշտ ստեղծել Հարավային Ասիայում Չինաստանի հիմնական մրցակցի՝ Հնդկաստանի հետ։ Բայց եթե Քամալա Հարիսի հաղթանակի դեպքում ԱՄՆ վարչակազմը համեմատաբար մեղմ դիրքորոշում է որդեգրելու Չինաստանի նկատմամբ, ապա Թրամփի հաղթանակը խոստանում է ավելի կոշտ մոտեցում որդեգրել Պեկինի նկատմամբ, երբ կվերսկսվի ինտենսիվ տնտեսական մրցակցությունը և, մաքսատուրքերի բարձրացմամբ պայմանավորված, առևտրային պատերազմը։ Իսկ այսպիսի իրավիճակը կարող է ազդել նաև գլոբալ մատակարարման շղթաների վրա՝ ազդելով նաև կապիտալի, ապրանքների ու ծառայությունների հոսքերի վրա։ ԱՄՆ-Չինաստան առևտրային հակասությունները ստիպելու են ամերիկյան բիզնեսին այլընտրանքներ գտնել չինական արտադրության համար՝ արագացնելով մատակարարման շղթայի դիվերսիֆիկացման համաշխարհային միտումը:
 
Ինչ վերաբերում է ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններին, ապա իր փոխնախագահ եղած ժամանակ Հարիսը շարունակական աջակցություն է հայտնել Ուկրաինային՝ Ռուսաստանի գործողություններին հակազդելու և Եվրոպայի անվտանգության առումով ԱՄՆ-ի գործուն մասնակցության հարցում: Այս մոտեցումը շարունակվելու է նաև նրա ընտրության պարագայում, և այդ դեպքում ՌԴ-ԱՄՆ հարաբերություններում ձևավորված լարվածության ֆոնի թուլացում պետք չէ ակնկալել։ Այլ հարց է, որ Թրամփն ավելի մեղմ մոտեցում ունի Ռուսաստանի հարցում։ Նա հիմնական շեշտը դնում է պատերազմի դադարեցման ջանքերի վրա՝ չնայած այն հանգամանքին, որ Ուկրաինայում ռուսական զինված ուժերի կողմից գրավված տարածքները կարող են այդպես էլ մնալ Ռուսաստանին։ Ու, ընդհանրապես, Թրամփը դեմ է Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցության շարունակմանը։ Նրա թիմն ընդգծում է, որ պետական պարտքի ավելացման կամ հարկատուների կողմից վճարված միջոցների հաշվին Ուկրաինային տրամադրվող միլիարդավոր դոլարները կարող են ավելի նպատակային օգտագործվել։
 
Պարզ է, որ ԱՄՆ ընտրություններից հետո ձևավորվելքի միջավայրն ազդելու է նաև մեր տարածաշրջանի ու մասնավորապես Հայաստանի վրա։ Ուստի, կարևորվում է նաև այս մասով ԱՄՆ հայկական համայնքի գործունեությունը։ Ամերիկահայերի քվեն ևս կարող է վճռական լինել ընտրությունների վերջնական արդյունքի հարցում։ Այս հանգամանքով է նաև պայմանավորված, որ վերջին շրջանում Դոնալդ Թրամփն անդրադառնում է Արցախի թեմային՝ ընդգծելով, որ ինքը հետամուտ է լինելու քրիստոնյաների իրավունքների պաշտպանությանը, ապա նաև հեռախոսազրույց ունենում Արամ Ա կաթողիկոսի հետ։ Բայց այս ամենը արտաքին քաղաքականության տեսանկյունից կապիտալիզացնելու խնդիր կա։ Առավել ևս ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության հետ սերտորեն աշխատելու և կապեր հաստատելու խնդիր կա՝ հաշվի առնելով ոչ միայն նախագահական ընտրությունների արդյունքները, այլև այն հանգամանքը, որ նրանց ձայները Կոնգրեսում կարող են վճռական նշանակություն ունենալ մեր շահերին առնչվող որոշումների ընդունման համար:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում