Հայաստանի «սորոսականները» արշավ են սկսել Դոնալդ Թրամփի դեմ
Միացյալ Նահանգներն այսօր ընտրում է իր 47-րդ նախագահին։ Հանրապետական կուսակցությունից թեկնածու Դոնալդ Թրամփը նախօրեին զանգահարել էր Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ին, վերահաստատել էր իր աջակցությունն Արցախի հայերին և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերին։ Մոտ 10 օր առաջ էլ նախկին նախագահը հայտարարել էր, որ երբ դառնա նախագահ, կվերականգնեն խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև։ «Երբ ես դառնամ նախագահ, կպաշտպանեմ հետապնդման ենթարկվող քրիստոնյաներին, կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումը, մենք կվերականգնենք խաղաղությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև»,- գրել էր նա, միևնույն ժամանակ քննադատել իր մրցակից, գործող փոխնախագահ Քամալա Հարիսին, մեղադրել ադրբեջանական անցած տարվա հարձակման օրերին անգործության համար, Լեռնային Ղարաբաղի մասին խոսելիս էլ Արցախ գրել:
ԱՄՆ նախագահական ընտրություններից մի քանի օր առաջ Հայաստանում «սորոսական» կառույցները շրջաբերական են ստացել, որ առանձին-առանձին և ընդհանուր դիմեն ԱՄՆ հայ համայնքին, որ չընտրեն հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփին։ Այս օրերին սոցցանցերում և այլ հարթակներում այսպիսի կոչերի տեղատարափ է. ոմանք նույնիսկ անձնական նամակներով դիմում են ԱՄՆ-ում բնակվող իրենց ծանոթ հայերին, կոչ անում ընտրել դեմոկրատական կուսակցության թեկնածու Քամալա Հարիսին։
Ի լրումն, բնականաբար, հայաստանյան կառույցները, իրենց սովորության համաձայն, լրացուցիչ ֆինանսավորում են պահանջել, նշել են, որ դա լուրջ գումարներ արժե։ Նույնը վերաբերում է նաև աղանդավորական կազմակերպություններին, որոնք ևս շահագրգռված են դեմկուսի թեկնածուի ընտրությամբ։
Ալլա Երանոսյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին