Վրաստանի շրջանային դատարանը 30 ընտրատեղամասերում չեղարկել է խորհրդարանական ընտրությունների արդյունքները
Վրաստանի շրջանային դատարանը 30 ընտրատեղամասերում չեղարկել է խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու պատճառով։ Այս մասին հայտնում է Ազատություն ռադիոկայանի վրացական ծառայությունը։
Դատավորի որոշմամբ՝ վերստեղծվել է քվեարկության իրավիճակը երեք պատահական ընտրատեղամասում՝ Վրաստանի հարավում գտնվող Տետրիցկարոյի և Ցալկայի շրջաններում։ Փորձարկման ընթացքում պարզվել է, որ թեկնածուի օգտին քվեարկությունը նշված է մարկերով, և այն տեսանելի է քվեաթերթիկի հակառակ կողմում։ Այսպիսով, քվեաթերթիկը հաշվարկման սարքի մեջ դնելիս մոտ կանգնած մարդիկ կարող էին հասկանալ, թե ում օգտին է քվեարկել ընտրողը։
ԿԸՀ-ն կարող է բողոքարկել շրջանային դատարանի որոշումը, սակայն փորձագետներն ասում են, որ նախադեպ արդեն ստեղծվել է։ Քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ հայցեր է ներկայացրել Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան։ Ասոցիացիան պահանջել է չեղարկել քվեարկության արդյունքները ավելի քան երկու հազար ընտրատեղամասերում։
Նոյեմբերի 3-ին հաղորդվել է, որ Թբիլիսիի և այլ քաղաքների դատարանները չեն բավարարել բողոքները։
Պաշտոնապես խորհրդարանական ընտրություններում հաղթել է իշխող «Վրացական երազանք»-ը՝ ստանալով ձայների 53,9%-ը։ Եվս չորս ընդդիմադիր կուսակցություններ հաղթահարել են 5 տոկոսի շեմը։ Նրանք բոլորը հրաժարվել են ճանաչել ընտրությունների արդյունքներն ու մտնել խորհրդարան։ Ընդդիմությունը բողոքի ցույցեր է անում:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times