Գուրգեն Արսենյանը Մոսկվայում կապեր է հաստատում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը Փաշինյանի թիմից սեպարատ խաղեր է խաղում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, Մոսկվա տեղափոխվելուն պես նա տենդագին հանդիպումներ է սկսել հատկապես Հայաստանից հեռացած և նախկին իշխանությունների հետ սերտ կապեր ունեցող նախկին պաշտոնյաների, մեծահարուստների հետ, որոնք 2018 թ. իշխանափոխությունից հետո հրաժարվել են անցնել Փաշինյանի թրի տակով և ստիպված են եղել հանգրվանել Ռուսաստանում։
Թե ինչ հարցեր են քննարկվում, հայտնի չէ։ Հայտնի չէ նաև՝ արդյոք Արսենյանն այդ հանդիպումներն անցկացնում է Նիկոլ Փաշինյանի գիտությա՞մբ, թե՞ ինքնուրույն խաղ է խաղում։
Ինքը՝ Արսենյանն էլ ողջ կյանքում եղել է այդ մարդկանց հետ մի թիմում, միայն թե 2018-ից հետո արագ «կողմնորոշվել» էր, անցել «Քաղպայմանագիր», որտեղ էլ սրբի լուսապսակով էր ներկայանում։ Նա նաև հակառուսական հայտարարություններ էր անում, իսկ արդեն երեկ Կրեմլում, ՌԴ նախագահին հանձնելով, լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե ՌԴ նախագահը Հայաստանի լավագույն բարեկամն է։
Աննա Մելիքսեթյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նվազագույն կենսաթոշակը՝ 100 000 դրամ․ Նաիրի Սարգսյան