Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Փոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին Իրանում պшտերազմը կարող է վերածվել Երրnրդ համաշխարhայինի. Զելենսկի «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել Երեք տասնամյակ անց Վանաձորի բազմազավակ 5 ընտանիքի Սամվել Կարապետյանը նոր բնակարաններ է նվիրել Սպիտակ տունը կարծում է, որ կարող է հանդուրժել նավթի բարձր գները մոտ երեքից չորս շաբաթ, նախքան դրանք կդառնան լուրջ քաղաքական խնդիրՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով Նոր պատերազմը կանխելու միակ տարբերակն ուժեղ լինելն է․ Ավետիք ՉալաբյանԱվտոմեքենա ունենալը թոշակառուի համար թե՛ հարմարավետություն է, թե՛ լրացուցիչ ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ Կարապետյան
Քաղաքականություն

Աշխարհին նոր փոփոխություններ է սպասվում. Թրամփի հաղթանակը խառնեց բոլորի խաղաքարտերը

Միացյալ Նահանգներում ավարտվեցին համապետական ընտրությունները։ Ի զարմանս շատերի և հատկապես սոցիոլոգների, նախկին նախագահ Դոնալդ Թրամփը վստահ հաղթանակ տարավ դեմոկրատական կուսակցության թեկնածու Քամալա Հարիսի նկատմամբ։ Հանրապետականները նաև խոշոր առավելության են հասել ԱՄՆ Կոնգրեսի Սենատում ու Ներկայացուցիչների պալատում՝ առաջիկա չորս տարում ապահովելով իրենց առավելությունը։

Նախնական տվյալներով, Թրամփը կստանա 300-ից ավելի ընտրիչների ձայնը, մինչդեռ նախագահ դառնալու համար անհրաժեշտ էր 270 ընտրիչի քվե։

Նա արդեն իսկ հաղթանակի ելույթ է ունեցել, հայտարարել, թե այլևս ոչ մի պատերազմ չի լինելու։ «Իմ պաշտոնավարման ընթացքում ես պատրաստվում եմ դադարեցնել պատերազմները»,- հայտարարել է նա։ Այս հայտարարությանը, թերևս, լուրջ վերաբերվել չի կարելի։ Թրամփը հայտնի է Իսրայելի նկատմամբ ջերմ վերաբերմունքով, չի թաքցնում Իրանի նկատմամբ հակակրանքը, բազմիցս սպառնացել է Թեհրանին։

Թրամփի ընտրությունից հետո խնդիրներ են ծագելու նաև ՆԱՏՕ-ի և Եվրոպայի գործընկերների հետ, ամենաշատը տուժելու է Ուկրաինան։ Հանրապետականներն առանձնապես շահագրգռված չեն Հարավային Կովկասով, ուստի խնդիրներ կունենա նաև Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Դեպի Արևմուտք նրա սլացքը, բնականաբար, կանգ է առնելու, իսկ առաջիկայում մենք ականատես ենք լինելու Փաշինյանի՝ արագ ռուսամետ դառնալու քայլերին ու հայտարարություններին։ Չի բացառվում, Վլադիմիր Պուտինի լուսանկարն էլ փակցնի իր աշխատասենյակում։

Սոֆյա Արզումանյան