Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Փոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին Իրանում պшտերազմը կարող է վերածվել Երրnրդ համաշխարhայինի. Զելենսկի «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել Երեք տասնամյակ անց Վանաձորի բազմազավակ 5 ընտանիքի Սամվել Կարապետյանը նոր բնակարաններ է նվիրել Սպիտակ տունը կարծում է, որ կարող է հանդուրժել նավթի բարձր գները մոտ երեքից չորս շաբաթ, նախքան դրանք կդառնան լուրջ քաղաքական խնդիրՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով Նոր պատերազմը կանխելու միակ տարբերակն ուժեղ լինելն է․ Ավետիք ՉալաբյանԱվտոմեքենա ունենալը թոշակառուի համար թե՛ հարմարավետություն է, թե՛ լրացուցիչ ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ Կարապետյան
Քաղաքականություն

«Քաղաքացու անվստահությունը պետության հանդեպ մեծանում է, նա այլևս չի հարգում նրա խոսքն ու առաջարկները և չի փորձում նրա հետ համագործակցել». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրենսդրական նախաձեռնությունները, որոնք պետք է միտված լինեն մեր կյանքը բարեփոխելուն, իրականության մեջ միայն հավել յալ նյարդեր ու ժամանակ են խլում: Ինչո՞ւ լավ նախագծերը կյանքի չեն կոչվում: «Սպառողների ասոցիացիա» ՀԿ փոխնախագահ, իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանը կարծում է՝ տարաբնույթ խնդիրներին լուծում տալու նպատակով կյանքի կոչված իրականում լավ նախագծերը երկար կյանք չեն ունենում մի քանի պատճառով: «Գործ ենք ունենում նախագծերի վերաբերյալ տեղեկության սխալ ներկայացման հետ: Ճիշտ վերահսկողություն չի իրականացվում: Առաջին հերթին ներկայացնում են ոչ թե խնդրի լուծումը, այլ տուգանքը, մարդուն պատժելու դրույթը: Ստացվում է, որ երբ փորձում են մարդու հետ խոսել առաջիկայում իրականացվող փոփոխությունների մասին, առաջին հերթին սկսում են ներկայացնել, թե սխալի դեպքում ինչպես են նրան պատժելու»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չիլինգարյանը:
 
Նա նշում է՝ պետական գերատեսչությունները գրեթե չեն խոսում քաղաքացու հետ: «Տարբերակներն այնքան շատ են քաղաքացիներին պատմելու, բացատրելու, թե ինչ արդյունքներ է ունենալու այս կամ այն խնդրի լուծումը, որն իրենք են առաջարկում: Արդյունքում մարդկանց մեջ արմատավորվում է այն միտքը, որ պետությունը փորձում է «տերթոդիկական» միջոցներով հարցերը լուծել և առաջին հերթին դիպչել իր գրպանին՝ նրան տուգանելու տարբերակով»,-նշում է մեր զրուցակիցը:
 
Հավելում է՝ շատ ու շատ օրենսդրական նախաձեռնություններ կյանքի կոչվեցին, բայց իրականության մեջ իրենց արտացոլումը չգտան, քանի որ չկա վերահսկողություն: «Բացի սա, պետք է գործի քաղաքացուն խրախուսելու տարբերակը: Եթե քաղաքացին հասկանա, որ այսուհետ հետևելու է որոշակի կանոններին, որոնք օգուտ են լինելու մեր բնությանը, առողջությանը, ինչպե՞ս նա կարող է ընդդիմանալ: Այսինքն, խնդիր պետք է դնել ցանկացած նորամուծություն պարզ և հասկանալի լեզվով ներկայացնել հասարակությանը, որոշակի աշխատանք տանել նրա հետ, խրախուսել նրան, հետո արդեն վերահսկել, որ այդ նախագծերը կյանքի կոչվեն: Իսկ ի՞նչ է կատարվում հիմա: Ցանկացած նորամուծություն քաղաքացին ընկալում է որպես այս կամ այն ապրանքն ու ծառայությունը թանկացնելու, բայց ոչ երբեք խնդիրը լուծելու տարբերակ: Քաղաքացին ցանկացած նախաձեռնություն ընկալում է որպես իրեն ճնշելու, տուգանելու հերթական գործիք:
 
Հիշում ենք պոլիէթիլենային տոպրակների օրինակը: Քաղաքացիներին լիարժեքորե՞ն ներկայացվեց, թե ինչ վնասներ է այն հասցնում բնությանը և ինչ հետևանքներ կարող են լինել: Կարծում եմ, որ իրազեկման արշավը շատ հպանցիկ արվեց: Ծխելու դեմ պայքար է հայտարարել պետությունը: Հասկանում ենք, որ լուծում չի կարող լինել ծխախոտ չարտադրելը, քանի որ նախ և առաջ գործ ունենք մեր տնտեսության մեջ հարկատուների ցուցակում առաջատար ուղղություններից մեկի հետ, բայց միայն խանութներում ծխախոտների ցուցափեղկերը փակելը կամ դրանց տուփերի վրա ինչ-որ պատկերներ փակցնելը, որոնք ցույց են տալիս, թե ծխելն ինչ հետևանքներ կարող է ունենալ, կարո՞ղ ենք նշանակալի արդյունքի հասնել: Նաև այն պարագայում, երբ այսօր էլ կարող ենք գտնել առևտրի կետեր, որոնք անչափահասներին ծխախոտ են վաճառում: Խնդրին իրականում խորքային լուծում չի տրվում: Բազմաթիվ են քաղաքացիների դժգոհությունները տրանսպորտային համակարգի վերջին նորամուծության վերաբերյալ, որ երթևեկելիս պետք է կամ 100 դրամ ունենալ, կամ էլ QR կոդ: 100 դրամանոց կոպեկ գտնելը հերոսություն է, իսկ երկրորդի դեպքում էլ քաղաքացիներն ունեն հարցեր: Իսկ գուցե պետք էր միանգամից տրանսպորտից օգտվելու համար նախատեսվող քարտեր դնել շրջանառության մեջ, իրազեկման մեծ արշավ իրականացնել, նոր միայն այս փոփոխությանն անցում կատարել»,-ընդգծում է ՀԿ փոխնախագահը:
 
Վերահաստատում է՝ ցանկացած նախագիծ ներկայացնելիս պետական գերատեսչությունները պետք է ամենայն մանրամասնությամբ ներկայացնեն այդ նախագիծը և հստակ նշեն, թե ինչ խնդիր են ուզում լուծել դրանով, թե նշված խնդրի լուծումը ինչ է տալու քաղաքացուն: «Պետք է նշեն դրական և բացասական կողմերը: Քաղաքացուն իրազեկելն ու կրթելը պետք է առաջնային լինեն պետության համար: Հաջորդիվ քաղաքացուն նաև պարզաբանեն հետևանքների մասին, այդ թվում՝ տուգանքի, բայց դա պետք է լինի ամենավերջին քայլը: Իսկ ի՞նչ են անում հիմա: Տուգանում են քաղաքացուն, բայց ամենակարևորը՝ խնդիրը մնում է չլուծված: Էլ չենք խոսում այն մասին, թե ինչ ֆինանսական միջոցներ են տրամադրվում պետբյուջեից այդ նախագծերի իրականացման համար: Ստացվում է, որ գործ ունենք պետական միջոցների մսխմա՞ն հետ: Իրականում կարող են մեզ հակադարձել, որ վճարված տուգանքների միջոցով այդ գումարներն անգամ կրկնակի ծավալով վերադառնում են բյուջե: Արդյունքում ունենք մի իրավիճակ, երբ բազմաթիվ խնդիրները լուծված չեն, քաղաքացու անվստահությունը պետության հանդեպ մեծանում է, նա այլևս չի հարգում նրա խոսքն ու առաջարկները և չի փորձում նրա հետ համագործակցել: Սա էլ հանգեցնում է կոլապսի ու քաոսի»,-եզրափակում է Սյուզաննա Չիլինգարյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում