Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
1993թ մարտի 11-ին կազմավորվել է լեգենդար «Եղնիկներ» զորամասը, որի առաջին հիմնադիր-հրամանատարը եղել է Արցախի Հերոս լուսահոգի Շահեն Մեղրյանը. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին Իրանում պшտերազմը կարող է վերածվել Երրnրդ համաշխարhայինի. Զելենսկի «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել Երեք տասնամյակ անց Վանաձորի բազմազավակ 5 ընտանիքի Սամվել Կարապետյանը նոր բնակարաններ է նվիրել Սպիտակ տունը կարծում է, որ կարող է հանդուրժել նավթի բարձր գները մոտ երեքից չորս շաբաթ, նախքան դրանք կդառնան լուրջ քաղաքական խնդիրՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով Նոր պատերազմը կանխելու միակ տարբերակն ուժեղ լինելն է․ Ավետիք ՉալաբյանԱվտոմեքենա ունենալը թոշակառուի համար թե՛ հարմարավետություն է, թե՛ լրացուցիչ ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան
Քաղաքականություն

Խաղաղության պայմանագիր կնքելու շանսերն ավելի են փոշիանում

Հայաստանն ու Ադրբեջանը դեռ համաձայնության չեն եկել խաղաղության պայմանագրի ողջ տեքստի շուրջ, այսօր հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։ «Այս պահին պայմանավորվածություններ չկան երկրների ղեկավարների կամ արտգործնախարարների հնարավոր հանդիպման վերաբերյալ։ Բայց մեզ հետաքրքրում է նման հանդիպումների ինտենսիվությունը»,- նշել է նա։

Խաղաղության պայմանագիրը, ըստ ամենայնի, մոտ ապագայում չի էլ կնքվելու, հատկապես Ադրբեջանի՝ օրըստօրէ խորացող հռետորաբանության ֆոնին։ Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովը նախօրեին հայտարարել է, թե «Ադրբեջանը՝ որպես հաղթանակած երկիր և տարածաշրջանի ռազմական ուժի կենտրոն, կարող է Հայաստանին ստիպել կայուն խաղաղության ու կնքել խաղաղության պայմանագիր՝ հիմնված միջազգային իրավունքի վրա»։ Ուսուբովը, հավանաբար, «միջազգային իրավունք» ասելով՝ նկատի է ունեցել Ադրբեջանի նախապայմանները։

Ադրբեջանի, նաև Թուրքիայի աճող ախորժակին զուգահեռ խաղաղության պայամանգրի կնքման դեմ դժգոհությունները խորանում են նաև Հայաստանում։ Հայաստանի քաղաքացիների 64 տոկոսը չի հավատում, որ մինչև տարեվերջ կունենաք Խաղաղության պայմանագիր։ GALLUP International Association»-ի հարցումների համաձայն, հարցվածների միայն 25 տոկոսն է կարծում, որ հավանական է, որ մինչև տարեվերջ մենք կունենաք այդ պայմանագիրը, 23.4 տոկոսն այս հարցին պատասխանել է ավելի շուտ՝ ոչ, ևս 41.2 տոկոսը կարծում է, որ միանշանակ ոչ։

Հարցվածների 90 տոկոսը բացասական պատասխան է տվել հարցին, թե Հայաստանը պե՞տք է գնա նոր զիջումների՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ ավելի սերտ հարաբերություններ հաստատելու համար։ Քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունը կարծում է, որ մենք այլևս ոչինչ չունենք զիջելու, 7 տոկոսը՝ պատասխանել է՝ այո, մենք այլընտրանք չունենք, իսկ 3 տոկոսը դժվարացել է պատասխանել այդ հարցին։

Միաժամանակ, հարցվածների 72-73 տոկոսը բացասական են վերաբերվում Սահմանադրական դատարանի որոշմանը, որով Սահմանադրական դատարանն Անկախության հռչակագրում Արցախի հիշատակումն իրավական ուժ չունեցող համարեց։ Հարցվածների միայն 5 տոկոսն է այդ որոշումը լիովին դրական համարում, 9.8 տոկոսը պատասխանել է՝ ավելի շուտ դրական։ Ավելի շուտ՝ բացասական՝ պատասխանել է 21.3 տոկոսը և 51.5 տոկոսը՝ ընդհանրապես բացասական։

Այս ամենը վկայում է, որ առաջիկայում ոչ թե պայմանագրի կնքում, այլ նոր ռազմական էսկալացիա է սպասվում, իսկ ՀՀ իշխանությունները հանրությանը պատրաստում են նոր պարտության։

Նելլի Հակոբյան