100 տարի անմոռուկ չէի կրել, սա նաև այդ մարդկանց «ինադու» եմ դրել՝ որպես արտաքին ապացույցի ձև. Արմեն Աշոտյան
Վրաստանի, ԱՄՆ-ի ընտրությունները կարող են ազդեցություն ունենալ Հայաստանի վրա, բայց ամենակարևորն այն է, որ Հայաստանն իր վրա ազդեցություն ունենա: Այս մասին դատարանի դահլիճում լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի վրա Վրաստանի ու ԱՄՆ-ընտրությունները:
«Այ սա է հարցը, արդյոք հայն իր ճակատագրի վրա ազդեցություն կունենա, թե ոչ: Զարգացումները բացառապես պայմանավորել դրսի քամիներով, լավ է, որ դրսից լավ քամի գա, բայց արդյո՞ք առագաստդ այդ պահին ծակ չէ, արդյո՞ք այդ առագաստը բարձրացրած է, արդյոք պատրաստ ես նավարկելու որպես պետություն, եթե լավ քամի եղավ»,- ասաց նա:
Հարցին, ինչպե՞ս կմեկնաբանի Արարատ Միրզոյանի այն դիրքորոշումը, որ Ցեղասպանության հարցը առաջնահերթություն չէ այս պահին, Աշոտյանն ասաց. «Այն, որ հետևողականորեն զիջվում են հայկական ինքնության բոլոր դիրքերը, դա ակնհայտ փաստ է։ Եվ անկեղծ ասեմ, 100 տարի անմոռուկ չէի կրել, սա նաև այդ մարդկանց «ինադու» եմ դրել, նաև արտաքին ապացույցի ձև։
Թեպետ ես վերապրածի ժառանգորդ եմ, ինչպես 100 հազարավոր այլ մարդիկ։ Եթե ամեն մեկն իր ընտանիքում իմանար, որ ինքը վերապրել է ցեղապսանությունը, այս իշխանությունը մի րոպե ավել չէր մնա»:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին