Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կասեցվել է «Սոֆյա Կաթ»-ի թթվասերի արտադրությունը Վայ այն ընդդիմադիր ուժին, որը դեմ կգնա ընտրություններում մեկ միասնական բևեռով հանդես գալու ժողովրդի պահանջին․ Էդմոն ՄարուքյանՆոբելյան մրցանակը չի կարող չեղյալ հայտարարվել, կիսվել կամ փոխանցվել ուրիշներին. Նորվեգիայի Նոբելյան կոմիտեԱրարատԲանկը «4090 Բարեգործական» հիմնադրամի գործունեության ամփոփիչ միջոցառման գլխավոր հովանավորն է UFC-ի նախագահը խոսել է Արման Ծառուկյանի ապագայի մասին Տավուշի մարզի պարեկները հիվանդանոցից կատարված գողության դեպք են բացահայտել Ոչ ոք չի՛ լռեցնի հայի ձայնը․ «Մեր ձևով» Ուկրաինան երբեք չի եղել և չի լինի խաղաղության խոչընդոտ. Զելենսկին՝ Թրամփին Այն ամենը, ինչ կարելի է իմանալ Արևմտյան ցինիզմի և լկտի քաղաքականության մասին․ Մհեր ԱվետիսյանԴատախազը հետ է վերցրել Սամվել Կարապետյանի տնային կալանքի միջնորդությունը և մուտքագրվել է կալանքի միջնորդություն. Վարդևանյան ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետը հող հանձնելու, Սև լճի, Կիրանցի մասին․ ՀՃԿ անդամ Նառա Գևորգյան Նիկոլ Փաշինյանը ընտրությունների գնալու ժամանակ չունի օրակարգ, չունի առաջարկ․ Նաիրի Սարգսյան Հայոց պետությունը եղել է մինչև ձեզ և կլինի ձեզնից հետո. Արշակ ԿարապետյանՄեր պատանդառված հայրենակիցների ազատման վերաբերյալ կարևոր դիտարկում. Մենուա Սողոմոնյան Ադրբեջանն ուզում է վերահսկել Հայաստանի վառելիքի շուկան․ Արմեն ՄանվելյանՓաշինյանը խուսանավում է Իրանի և ԱՄՆ-ի միջևՏարօրինակ զարգացումներ երկաթուղու շուրջՍամվել Կարապետյանի փաստաբանական խումբը հանդես կգա մեկնաբանությամբ այսօր ժամը 15։40-ին․ Մարիաննա Ղահրամանյան Սրա անունը թալան է, իսկ իշխանությունն էլ դարձել է թալանչի. Էդմոն ՄարուքյանՀայաստանում թոշակը ցածր է, դեղերը՝ թանկ․ Ցոլակ Ակոպյան
Քաղաքականություն

Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների 47-րդ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Ուղերձում ասվում է.

«Վստահ եմ, որ Ձեր փորձն ու հեղինակությունը, ինչպես նաև սեփական երկրի ու ժողովրդի հանդեպ պատասխանատվությունը լավագույնս կծառայեցնեք ի նպաստ հզոր պետականության պահպանման և ամրապնդման:

Բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների դերակատարությունն ու ջանքերը մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում:

Մեծապես կարևորում ենք Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև առկա երկկողմ հարաբերությունները, որոնք շարունակում են վերընթաց զարգանալ` ընդգրկելով համագործակցության նորանոր ոլորտներ, որտեղ հատուկ նշանակություն է տրվում Ռազմավարական երկխոսության ձևաչափին:

Հայ-ամերիկյան սերտ և բազմաշերտ փոխգործակցության զարգացման գործում իր ուրույն ներդրումն ունի նաև Ամերիկայի հայ համայնքը, որը կամրջող դեր է կատարում երկու պետությունների և ժողովուրդների միջև բարեկամության խորացման ուղղությամբ»: